• Latest news

Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհել են աուտոֆագիայի մեխանիզմի բացահայտման համար

3 հոկտեմբերի, 2016  15:03

2016 թվականի բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհել են ճապոնացի պրոֆեսոր Յսինորի Օսումիին աուտոֆագիայի մեխանիզմի բացահայտման համար։ Այս մասին հայտարարել է Ստոկհոլմի Կարոլինայի համալսարանի Նոբելյան հանձնաժողովը։

Օսումին հայտնի էր դարձել աուտոֆագիայի գործընթացի (որի պատճառով տեղի է ունենում բջիջների մասերի կամ ամբողջական բջիջների ինքնաքայքայում լիզոսոմ դեգրադացիայի հաշվին) ուսումնասիրությունների շնորհիվ։ Մասնավորապես, գլխուղեղի բջիջների նման քայքայումը կարող է խորացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ 1993–ին Օսումին աշխարհում առաջինը հայտնաբերեց գեները, որոնք պատասխանատու են աուտոֆագիայի համար։

Յոսինորի Օսումին ծնվել է 1945–ին Ֆուկոկա քաղաքում։ 1974–ին ստացել էր Տոկիոյի համալսարանի գիտությունների դոկտորի ատիճան։ Նա բջջային կենսաբանության ոլորտում բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Նա Նոբելյան մրցանակ ստացած 25-րդ ճապոնացին է։

2015-ին բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհել էին ԱՄՆ–ում աշխատող իռլանդացի Ուիլյամ Քեմփբելին, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրային եւ չինուհի հետազոտող Տու Յուին մակաբույծների եւ մալարիայի դեմ պայքարի մեթոդների համար։

Բժշկության ոլորտում այս մրցանակը հանձնվել է 106 անգամ։ Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923-ին դարձել էր 32-ամյա Ֆրեդերիկ Բանտինգը ինսուլինի բացահայտման համար, իսկ ամենատարեցը՝ 87-ամյա Փեյթեն Ռոուսը՝ 1966-ին օնկոգեն վիրուսների բացահայտման համար։ Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի գումարային պարգեւը կազմում է 8 մլն կրոն՝ 932 հազար դոլար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է