• Latest news

Ուղեղային իմպլանտի արդյունքում կաթվածահար տղամարդը նորից զգում է հպումները

15 հոկտեմբերի, 2016  12:05

30-ամյա Նաթան Քոուփլենդը, որն արդեն 10 տարի կաթվածահար է, կարողացել է հպումները զգալ ռոբոտ ձեռքի եւ գլխուղեղի կեղեւի տակ տեղադրված էլեկտրոդների շնորհիվ: Այս մասին հայտնել են University of Pittsburgh Medical Center-ի մասնագետները:

Ավելի քան 10 տարի առաջ Նաթանը վթարի է ենթարկվել եւ գործնականում անշարժունակ դարձել. նա միայն կարողացել է թեթեւակի ուսերը շարժել: Հինգ տարի առաջ նա համաձայնել է կամավոր մասնակցել Փիթսբուրգի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտություններին: Գիտնականները ցանկանում էին նոր մեթոդ փորձարկել, որը, նրանց կարծիքով, կաթվածահար մարդկանց կկարողանար վերադարձնել հպումը զգալու ունակությունը:

Անցյալ տարի հետազոտողները Նաթանի ուղեղի աջ կիսագնդի մեջ իմպլանտ են տեղադրել՝  4 էլեկտրոդներ. կեղեւի այն շրջանում, որը պատասխանատու է աջ ձեռքին եւ մատներին հպումներն զգալու համար: Այդ էլեկտրոդներն ազդանշան էին ստանում ռոբոտ ձեռքից. Պրոթեզի մատները սեղմելիս տղամարդը սեղմում էր զգում իր կաթվածահարված աջ ձեռքի մատներին: Փորձի ընթացքում Նաթանի աչքերը կապել են, եւ նա չէր տեսնում, թե գիտնականները երբ են սեղմում պրոթեզը. հիվանդը կարողացել է ճշգրիտ որոշել, թե որ մատն է սեղմել հետազոտողը:

Թե՛ հիվանդը, թե՛ գիտնականներն անչափ տպավորված են ստացած արդյունքից: Նախկինում ոչ մեկին չի հաջողվել համանման արդյունքի հասնել. վերջույթներից զրկված մարդիկ արհեստական ձեռքի միջոցով մանպուլյացիաներ կատարելու հնարավորություն ունեցել են, սակայն այդ պրոթեզներով զգալ չեն կարողացել: Սակայն հիմա ամեն ինչ կարող է փոխվել, եւ նոր պրոթեզներ կհայտնվեն, որոնք հիմնական ֆունկցիայից բացի, իրենց տերերին կօգնեն զգալ հպումը:

Փորձը հնարավոր է դարձել միկրոէլեկտրոդները ստեղծած Blackrock Microsystems-ի ինժեներների եւ Johns Hopkins University-ի Applied Physics Lab լաբորատորիայի գիտնականների հետ համագործակցության շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել