• Latest news

Թոքի ժանտախտի երեք նոր պատվաստանյութը բազմախոստումնալից է թվում

15 հոկտեմբերի, 2016  13:26

University of Texas-ի հետազոտողներն աշխատում են ժանտախտի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ թոքի ժանտախտի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որն օդով է փոխանցվում:

Երեք պատվաստանյութն ստանալու համար գտնականները Yersinia pestis բակտերիայի գենն այնպես են փոփոխել, որպեսզի այն կարողանա հիվանդությունը հրահրել, բայց դրա հետ մեկտեղ գործարկի օրգանիզմի իմունային պատասխանը: Այդ երեք պատրաստուկներից յուրաքանչյուրը երկու չափաքանակով ներարկվել են մկներին եւ առնետներին: Պատվաստումից հետո 4 ամիս տեւած (120 օր) փորձերի ընթացքում մասնագետները մկներին վարակել են թոքի ժանտախտով: Պատվաստումն աշխատել է. կոնկրետ գործողություններից կախված ողջ է մնացել 80-100 առանձնյակ: հետազոտողներն իրենց հոդվածում ընդգծել են, որ երեք պատվաստանյութն էլ կենդանիների օրգանիզմում խթանել են օրգանիզմի իմունային պատասխանը եւ դրանով նրանց պաշտպանել վարակվելուց:

Գիտնականները նախատեսում են մոտ ապագայում անցնել թեստավորման հաջորդ փուլին՝ արդեն կապիկների մասնակցությամբ: Եթե այս հետազոտություններն էլ հաջողությամբ ավարտվեն, պատվաստանյութը կթեստավորվի մարդկանց վրա:

Ներկայումս գոյություն չունեն թոքի ժանտախտի դեմ պատվաստումներ, որոնք ԱՄՆ FDA-ի հավանությանն արաժանանան: Նախկինում պատվաստանյութ է ստեղծվել, որը պաշտպանում էր ավշային ժանտախտից, սակայն արտադրողը դադարեցրել է դրա թողարկումը: Այսօր ժանտախտը բուժվում է, եթե հակաբիոտիկներով բուժման կուրսը վարակվելուց հետո արագ սկսվի, սակայն քանի որ հիվանդությունը շատ վտանգավոր է եւ նույնիսկ կարող է օգտագործվել որպես կենսաբանական զենք, շատ կարեւոր է ժանտախտի դեմ պատվաստանյութի ստեղծումը:

Հիշեցնենք, որ Հուստինիանոս կայսեր տիրակալության օրոք (6-րդ դարի կեսեր) Yersinia pestis մանրէի հարուցած ժանտախտը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել: Հիվանդության հաջորդ բռնկումը, որը նույն բակտերիան էր հրահրել, ամայացրել է Եվրոպայի կեսը: Այսօր այդ հիվանդությունը գործնականում հաղթահարված է, սակայն ԱՄՆ-ում, օրինակ, ամեն տարի գրանցվում է հիվանդության մոտ 7 դեպք, իսկ 2016 թվականի հուլիսին ավշային ժանտախտ է հայտնաբերվել Ռուսաստանում՝ 12-ամյա տղան վարակվել էր արջամկից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել