• Latest news

Ստեղնաշարի վրա 20.000 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքում

17 հոկտեմբերի, 2016  16:48

Շատերն ամենակեղտոտ առարկաներն են համարում զուգարանակոնքը, ընտանի կենդանիների խաղալիքները եւ փողը, սակայն, CBT Nuggets-ից գիտնականների հավաստմամբ, համակարգչային ստեղնաշարերի վրա 20.000 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքում:

Հետազոտողները զննել են աշխատավայրում կանոնավոր օգտագործվող բոլոր առարկաները՝ պարզելու համար, թե դրանք որքանով են վարակված մանրէներով եւ արդյոք պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Ամենաշատ մանրէները գիտնականները գտել են էլեկտրոնային անցագրերի վրա. այդ պարզ գաջեթի մեկ քառակուսի դյույմի վրա 4.620.000 մանրէ է եղել, ինչը 243 ագամ ավելի է ընտանի կենդանիների խաղալիքների վրա առկա մանրէներից:

Գիտնականների խոսքով՝ նույնիսկ համակարգչով աշխատելիս մարդը տարատեսակ մանրէների հարձակման է ենթարկվում, այդ թվում՝ գրամդրական կոկերի, բացիլների, գրամդրական եւ գրամբացասական ցուպիկների: Դրանց մեծ մասը կարող է հանգեցնել ինֆեկցիոն հիվանդությունների եւ վտանգավոր է առողջության համար:

Նշենք, որ աշխատանքային մակերեսներին գիտնականների հայտնաբերած մանրէների մեծ մասը գրամդրական կոկեր են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել