• Latest news

Երկու տարեկան երեխայի մեջքին երրորդ ձեռք է աճում (ֆոտո)

17 հոկտեմբերի, 2016  21:04

Երկու տարեկան Գուրաբ Գարումի մեջքին նրա երրորդ ձեռքն է աճում, որի պատճառով տղային կաթվածահարության վտանգ է սպառնում։ Հավելյալ վերջույթը իրականում Գուրաբի երկվորյակ եղբորն էր պատկանում, որը ներարգանդային զարգացման ընթացքում սերտաճել էր Գուրաբին։

Ըստ էության երեխայի մոտ բնածին արատի բավականին ծանր տարատեսակ է՝ ողնաշարի ճեղքում անվանումով, որի հետ բախվում է 1500 երեխաներից մեկը։

Գուրաբի երրորդ ձեռքը շարունակում է աճել, ու նրա մայրը վախենում է , որ շուտով երեխան չի կարողանա որեւէ հագուստ հագնել։ Հիմա երեխայի ծնողների առաջ բարդ խնդիր է՝ նրանք պետք է համաձայնություն տան վիրահատությանը՝ գիտակցելով, որ դրանից հետո Գուրաբը կարող է կաթվածահար լինել։ Բայց երրորդ ձեռքը երեխայի մեջքին թողնելն էլ վատ տարբերակ է , տղայի համար նման ձեռքով ապրելը բարդ կլինի։

Տղայի ընտանիքը կրոնապաշտ է ու մինչեւ վերջերս Գուրաբին բժիշկները չէին զննել ու չէին բուժել՝ շամանները ծնողներին խորհուրդ էին տվել չդիմել բժիշկների։ Ծնվելուց անմիջապես հետո բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել Գուրաբին, սակայն ծնողները բավականաչափ գումար չունեին։ Բացի դրանից գյուղի բնակիչները երեխայի երրորդ ձեռքն ընկալում են որպես նրա աստվածային բնույթի վկայություն։

Տղան ինքը ապրում է սովորական երկու տարեկան երեխայի կյանքով ու դեռ չի էլ կասկածում, որ տարբերվում է մարդկանց մեծ մասից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է