• Latest news

Կես սրտով ծնված երեխան բարդ վիրահատության է ենթարկվել (ֆոտո)

18 հոկտեմբերի, 2016  11:54

Միշել Էսլինն ու նրա ամուսինը՝ Լին, երկար ժամանակ երազում էին երկրորդ երեխայի մասին, բայց չէր հաջողվում արդյունքի հասնել: 6 տարի անց երկար սպասված հղիությունը, վերջապես, հաջողվու է, սակայն շուտով զույգի երջանկությունը մթագնում է. ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս, որ ապագա երեխայի սիրտը սխալ է ձեւավորվում:

Բժիշկները պտղի մոտ սրտի ձախ բաժնի հիպոպլաստիկ սինդրոմի նախանշաններ են տեսնում եւ ծնողներին խորհուրդ են տալիս ընդհատել հղիությունը, քանի որ փոքրիկի ապրելու հավանականությունը 50%-ից ավելի չէ եւ, լավագույն դեպքում, ծնվելուց անմիջապես հետո հարկ կլինի երեք բարդ վիրահատություն կատարել: Բայց նույնիսկ այդ դեպքում ոչ ոք չէ կարող երաշխավորել, որ վիրահատական միջամտությունից հետո երեխան կապրի մինչեւ դեռահասության տարիքը: Լին եւ Միշելը, սակայն, որոշում են չընդհատել հղիությունը:

Տղան, որին Ռեգգի են կոչել, ծնվել է սեպտեմբերի 1-ին եւ չորս օր անց առաջին վիրահատությանը ենթարկվել: 9 ժամ տեւած սրտի բաց վիրահատության ընթացքում մասնագետները նրա սրտի աշխատող հատվածին են փոխանցել չաշխատող մասի ֆունկցիաները: Ե՛վ ծնողները, ե՛ւ բժիշկները մի քանի ամիս շարունակ մտավախություն ունեին Ռեգգիի կյանքի համար, սակայն փոքրիկը, պարզվեց, ավելի պինդ է, քան սպասում էին: Եվ չնայած նախապես որոշված էր նրան 3-4 ամիս հիվանդանոցում պահել, բայց 6 շաբաթ անց արդենե ծնողներին թույլ են տվել նրան տուն տանել: Մյուս վիրահատություններն ավելի ուշ կարվեն:

Միշել Էսլինը պատմել է, որ ուրախ են հիվանդանոցից դուրս գրվելու, բայց հատկապես այն բանի համար, որ Սուրբ Ծննդյան տոնին Ռեգգին ընտանիքի հետ է լինելու: Նա նաեւ հույս է հայտնել, որ ապագայում նոր տեխնոլոգիաներ եւ բուժման մեթոդներ ի հայտ կգան եւ կկարողանան օգնել Ռեգգիին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է