• Latest news

Թասմանյան հրեշի կաթը կօգնի սուպերբակտերիաների դեմ պայքարում

18 հոկտեմբերի, 2016  13:15

Թասմանյան հրեշների (Ավստրալիայի Թասմանիա կղզում բնակվող կաթնասուններ) կաթի մեջ նյութ է պարունակվում, որը կարող է պայքարել սնկային եւ մանրէային ինֆեկցիաների դեմ, որոնք կայուն են տարածված դեղամիջոցներից շատերի նկատմամբ: Այս մասին հայտնել են University of Sydney-ի գիտնականները:

Էմմա Փիլը եւ նրա գործընկերները զբաղվել են թասմանյան հրեշի դիմային ուռուցքի հետազոտությամբ, որը քաղցկեղի վարակիչ եւ շատ ագրեսիվ տեսակ է, որի տարածումը  հանգեցրել է այդ կենդանիների պոպուլյացիայի զգալի կրճատման:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ այդպիսի ուռուցքները չափազանց հազվադեպ են առաջանում երիտասարդ կենդանիների մոտ. նրանք դա կապել են նաեւ կաթի մեջ պարունակվող կատելիցիդինների հետ (այդ ընտանիքին վերագրվող հակամանրէային պեպտիդներ են հայտնաբերվել նաեւ այլ կաթնասունների կաթի մեջ): Գիտնականները պարզել են թասմանյան հրեշի կաթի մեջ պարունակվող կատելիցիդինի ամինաթթվային հերթագայությունը եւ կարողացել են արհեստական ճանապարհով հակամանրէային պեպտիդներ սինթեզել:

Նրանք պարզել են, որ այդ կերպ ստեղծված պեպտիդներն իսկապես ունակ են պայքարել որոշ տարածված ենթաբակտերիաների դեմ, այդ թվում՝ ոսկե ստաֆիլոկոկի մետիցիլին-ռեզիստենտային շտամի դեմ: Գիտնականները նշել են, որ սնկային ինֆեկցիաների դեմ պեպտիդները 3-6 անգամ ավելի արդյունավետ են պայքարել, քան լայնորեն կիրառվող հակասնկային դեղամիջոցները: Առաջիկայում գիտնականները նախատեսում են ստուգել, թե արդյոք այդ պեպտիդներն ունե՞ն նաեւ հակաուռուցքային հատկություններ:

Էմմա Փիլը նշել է, որ ինքն ու իր կոլեգաները ստիպված չեն եղել կենդանիներին ինքնուրույն կթելու, դա կատարել են թասմանյան հրեշներին խնամող մարդիկ: Կթելու գործընթացը մեծապես նման է կովկիթին՝ այն բացառությամբ, որ թասմանյան հրեշները սովորաբար կանգնած չեն, այլ պառկած են մեջքի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է