• Latest news

Ուղեղը լավ եւ վատ հիշողությունները տարբեր դարակներում է պահում

20 հոկտեմբերի, 2016  14:48

Դրական եւ բացասական փորձին արձագանքում են մարդու ուղեղի նշաձեւ մարմնի տարբեր նյարդեր, որոնք էլ հենց մասնակցում են իրավիճակին համապատասխանող պահվածքի դրսեւորմանը: Այսպիսի եզրակացության են հանգել ճապոնացի գիտնականները: Այս մասին նշված է Nature Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում:

Զգացմունքների աշխատանքում կարեւորագույն դերակատարում ունեն նշաձեւ երկու փոքր մարմինները, որոնք խորը տեղակայված են գլխուղեղի քունքային հատվածների ներսում: Կառուցվածքով նշաձեւ օրգանները խիտ միջուկների մի քանի խմբեր են: Կողմնային եւ ոչ կողմնային միջուկները ձեւավորում են կողմնային բազալային համալիրներ, որոնք զգացմունքների օրգաններից ազդակ են ստանում եւ փոխանցում են նշաձեւ այլ միջուկներին: Հատկապես այս փուլում է տեղի ունենում իրավիճակի պոտենցիալ վտանգի գնահատումը, եւ երեւան է գալիս զգայական գունավորում՝ առաջին հերթին փրկարար վախը:

Ճապոնիայի ֆիզիկաքիմիական հետազոտությունների ինստիտուտի՝ RIKEN, պրոֆեսոր Սուսումու Տոնեգավայի խմբի գիտնականները լաբորատոր մկներին ենթարկել են բացասական (թույլ հոսանքահարմամբ) կամ դրական (էգի հետ շփման) ապրումների: Այս կամ այն փորձը հանգեցրել է կողմնային բազալային համալիրների նյարդերի ակտիվացման:

Սակայն ի պատասխան հակադարձ զգայական նշանին՝ նշաձեւ  օրգանների տարբեր հատվածներում փորձին միացել են նաեւ ազդակի տարբեր ճանապարհներ: Նեյրոններից որոշներն արձագանքել են դրական ապրումներին եւ գործարկել են Ppp1r1b պրոտեինը, որոշները գործարկվել են ի պատասխան բացասական փորձի եւ ակտիվացրել են Rpso2 գործոնի հետ կապված ազդակի ճանապարհը: Ավելին՝  «լավ» նյարդերը տեղայնացվել են կողմնային բազալային համալիրների հետին հատվածում, իսկ «վատերը»՝ առաջնային:

Տոնեգավան եւ նրա գործընկերները ցուցադրել են այդ նյարդերի մասնակցությունը դրական կամ բացական պահվածքի ձեւավորմանը: Այդ նպատակով մկներին վերժեցրել են թույլ հոսանքահարման ազդեցությանն արձագանքել նվաղմամբ կամ ջուր ստանալու համար քթով կոճակը սեղմելով: Գործարկելով կողմնային բազալային համալիրների այս կամ այն բջիջները՝ գիտնականները համապատասխան պահվածքը ուժգնացրել են կամ հակառակը՝ թուլացրել:

«Այսպիսով, նշաձեւ օրգանների կողմնային բազալային համալիրները կարեւոր դերակատարում ունեն պահվածքին համապատասխանող բացասական եւ դրական ազդակները կապելու համար»,- ասել է Սուսումու Տոնեգավան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել