• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով 3-ամյա տղայի ոտքը 4 անգամ մեծացել է

24 հոկտեմբերի, 2016  16:33

Հնդիկ Աքշաջ Խանդելվալը տառապում է Քլիփել-Թրենոն-Վեբերի սինդրոմ կոչվող հիվանդությամբ: Հիվանդության հետեւանքով նրա ոտքը 4 անգամ մեծացել է, տղան չի կարողանում նորմալ քայլել:

Հիվանդությունը հանդիպում է յուրաքանչյուր 100 հազար երեխայից մեկի մոտ: Քլիփել-Թրենոն-Վեբերի սինդրոմը հազվագյուտ գենետիկ խանգարումների շարքին է դասվում, որն ազդում է արյունատար անոթների, փափուկ հյուսվածքների եւ ոսկրերի զարգացման վրա: Հիվանդությունը երեք հիմնական դրսեւորում ունի. մաշկի վրա խոշոր կապտուկներ, ոսկրերի ավելցուկային աճ (հատկապես վերջույթների) եւ երակների վարիկոզային լայնացում: Հիվանդությունը բացասաբար է ազդում շարժունակության վրա՝ ոչ միայն մեծացնելով վերջույթների չափերը, այլեւ առաջացնելով բազմաթիվ արյունահոսություններ, երբ այդ հիվանդությամբ տառապող մարդը փորձում է քայլել:

Աքշաջի ծնողները նրան դեռեւս չեն ասել, որ նա հիվանդ է, իսկ տղան նույնիսկ ուրախ է, որ այդքան մեծ ոտք ունի: Երեխան մտածում է, որ այդ առանձնահատկությունն իրեն թույլ է տալիս հասակակիցներից տարբերվել եւ իրեն սուպերմարդ է դարձնում: Չնայած տղան ասում է, որ շրջապատի մարդիկ ջանում են իրենից հեռու մնալ, բայց նրա մտքով իսկ չի անցնում, որ նրանք վախենում են վարակվելուց (հիվանդությունը վարակիչ չէ, բայց շրջապատի մարդիկ կարող են այդ մասին չիմանալ):

Աքշաջի հայրը եւ մայրը հաճախել են Դելիի գրեթե բոլոր հիվանդանոցները, սակայն ոչ մի տեղ իրական օգնություն չեն ստացել: Fortis Hospital-ի բժիշկները դեռեւս չգիտեն, թե տղայի հետ իրականում ինչ է պատահել, բայց կարծում են, որ նրան անհնար է բուժել:

Ցավոք, այդ հիվանդությունն իսկապես անբուժելի է, եւ բուժման բոլոր միջոցներն ուղղված են միայն հիվանդի վիճակի թեթեւացմանը: Հիվանդությունը հաճախ անշեղորեն զարգանում է, իսկ բարդացումները կարող են մահացու լինել: Ուշագրավ է, որ այդ հիվանդությամբ երեխաները հաճախ ծնվում են այն ընտանիքներում, որոնց անդամները նախկինում այդ հիվանդությամբ երբեք չեն տառապել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել