• Latest news

Սոխի մեջ առկա նյութը խոչընդոտում է ձվարանների քաղցկեղի տարածմանը

25 հոկտեմբերի, 2016  11:59

Սոխի մեջ նյութ կա, որն ընդունակ է պայքարելու ձվարանների քաղցկեղի դեմ եւ խոչընդոտել քաղցկեղային բջիջների աճին ու տարածմանը: Սա պարզել են Ճապոնիայի Կումամոտո համալսարանի գիտնականները:

Ձվարանների էպիթելիալ քաղցկեղը ձվարանների քաղցկեղի տարածված տեսակներից մեկն է: Այս քաղցկեղի դեպքում հնգամյա կյանքը կազմում է միայն 40 տոկոս, իսկ քիմիաթերապիայի կուրս անցած հիվանդների 80 տոկոսի մոտ հետեւանքներ են առաջանում: Այս ամենը ցույց է տալիս, որ այս հիվանդության բուժման ավելի արդյունավետ միջոցներ են անհրաժեշտ:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե սոխի մեջ պարունակվող օնիոնին A-ն ինչպես է ազդում ուռուցքային բջիջների աճի վրա: Նրանք պարզել են, որ նյութի ներարկումը դանդաղեցնում է ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բջիջների աճը, դրանից զատ՝ օնիոնին A-ն արգելակում է միելոիդային սուպերսորային բջիջների ուռուցքամետ ակտիվությունը: Նախկինում պարզվել էր, որ այս բջիջները ճնշում են հակաուռուցքային իմունային պատասխանի զարգացումը: Հակաուռուցքային պատրաստուկների հետ միաժամանակ օիոնին A-ի ներարկումը հանգեցնում է քաղցկեղային բջիջների կիսվելը ճնշելու դեղամիջոցների ունակության ուժգնացմանը:

Հեղինակները օնիոնին A-ն փորձարկել են ոչ միայն աճեցվող բջիջների, այլեւ ձվարանների քաղցկեղով տառապող մկների վրա: Օնիոնին A ստացած կենդանիները ավելի երկար են ապրել, քան նրանց այն ցեղակիցները, որոնք այդ նյութը չեն ստացել: Հետազոտողները նաեւ նկատել են, որ այդ մկների մոտ ուռուցքները զգալիորեն փոքրացել են:

Գիտնականները նյութի օգտագործման ընթացքում որեւէ կողմնակի էֆեկտ չեն հայտնաբերել: Նրանք կարծում են, որ օնիոնին A-ն կարելի է կիրառել գոյություն ունեցող բուժումը լրացնելու համար, որը թույլ կտա ձվարանների ուռուցքների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել