• Latest news

10 տարի անց Հայաստանի մեծահասակ տղամարդկանց 50%-ը կարող է դիաբետ ունենալ. մասնագետ

25 հոկտեմբերի, 2016  20:08

Աշխարհում շաքարային դիաբետի տարածվածության մակարդակը շարունակում է սարսափելի տեմպերով աճել. ոչինչ չձեռնարկելու դեպքում արդեն 10 տարի անց ԱՄՆ-ի բնակչության կեսը դիաբետ կունենա: Ինչ վերաբերում է Հայաստանին. այդ ընթացքում երկրի մեծահասակ տղամարդկանց 50%-ը նույնպես դիաբետ կունենա: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Bautista Research & Medical Clinic-ից մասնագետ Հակոբ Անթառամյանը:

Մասնագետի խոսքով՝ 2-րդ տիպի դիաբետը, որպես կանոն, որոշակի կենսակերպի հետեւանք է, եւ ավելի քան 50% դեպքերում այն կարելի է հեշտությամբ կանխել՝ առողջ կենսակերպ վարելու դեպքում: Այդ հարցում Հայաստանում, մասնագետի կարծիքով, վատ վիճակ է. շատերը սխալ են սնվում, քիչ են շարժվում, շատ են խմում եւ ծխում, բացի այդ, տարածված են ավելորդ քաշի եւ ճարպակալման խնդիրները: Դիաբետի առաջացման վտանգի կարեւոր գործոններից են հենց սնունդը, հիպոդինամիան, ալկոհոլի չարաշահումն ու ավելորդ քաշը: Եվ եթե Հայաստանում վտանգի այս գործոնների հետ կապված իրավիճակը չփոխվի, չի բացառվում, որ մի քանի տարի անց 2-րդ տիպի դիաբետ ունեցողների թիվը կկրկնապատվի:

Ի՞նչ կարելի է անել դիաբետը կանխելու համար: Մասնագետի խոսքով՝ վտանգի որոշ գործոնների վրա մարդը չի կարող ազդել. չի կարող փոխել սեռը, տարիքը, ժառանգականությունը: Փոխարենը կարող է փոխել կենսակերպը. դիաբետը կանխելու համար առաջին հերթին խորհուրդ է տրվում ավելի քիչ պարզ ածխաջրեր (քաղցրեղեն, սպիտակ հաց, քաղցր ըմպելիքներ եւ այլն) եւ կենդանական ճարպեր օգտագործել: Դրանց փոխարեն հարկավոր է նախապատվությունը տալ բանջարեղենին, բարդ ածխաջրերին, սպիտակուցներին: Խորհուրդ է տրվում նաեւ չափավորել ալկոհոլի քանակությունը եւ ամբողջությամբ հրաժարվել ծխելուց:

Հակոբ Անթառամները նաեւ հիշեցրեց, որ եթե մարդն արդեն դիաբետ ունի, պետք է իմանա այդ մասին եւ արդյունավետ բուժում ստանա: Չվերահսկվող դիաբետը, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է մնում, կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների՝ սրտի եւ երիկամների հիվանդությունների, կուրության, նյարդային համակարգի խանգարման եւ նույնիսկ վերջույթների անդամահատման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել