• Latest news

Հայաստանը գլխավորել է ամենաանառողջ խոհանոցն ունեցող երկրների ցանկը

9 նոյեմբերի, 2016  14:40

Ամենաանառողջ խոհանոցների վարկանիշում հայկական խոհանոցն առաջին տեղում է: Steak Lovers պարբերականի կազմած ցանկում ընդամենը 9 երկիր է ներառված, որոնց խոհանոցները, հեղինակների խոսքով, ձեւավորվել են պատմական ժառանգության եւ ժամանակակից իրականության ազդեցությամբ:

1 – Հայաստան

Վարկանիշի հեղինակների համաձայն՝ Հայաստանում դիետոլոգիայի ուժեղ զարգացած սոցիալական ինստիտուտ չկա, արդյունքում դպրոցականները ճաշարանում շոկոլադե սալիկներ, չիփս եւ հոթ դոգ են ուտում: Ավելին, երկրում ամենաշատ վաճառվող մթերքը քաղցրեղենն է: Սա ժամանակակից հայ մարդու սննդակարգը ծայրահեղ անառողջ է դարձնում:

Հարկ է նկատել, սակայն, որ ավանդական հայկական խոհանոցն իրականում միանգամայն առողջ եւ ճիշտ է. տոլման, ղափաման, սպասը եւ հարիսան օգտակար են առողջության համար, բայց խնդիրն այն է, որ ներկայում միջին վիճակագրական հայի սննդակարգում ոչ թե այս ուտեստներն են, այլ արագ սնունդն ու քաղցրավենիքը:

2 – Հունգարիա

Հունգարները, վարկանիշի համաձայն, ճարպակալման եւ աղի օգտագործման առումով ամենաբարձր ցուցանիշն ունեն եվրոպացիների շրջանում, ինչպես նաեւ կյանքի տեւողության ամենացածր ցուցանիշը: Սա հիմք է տալիս ենթադրել, որ Հունգարիայում սննդակարգի հետ կապված լուրջ խնդիրներ կան:

3 – Բելգիա

Վարկանիշի համաձայն՝ անառողջ սնունդը բելգիական մշակույթի անքակտելի մասն է, ինչի արդյունքում Բելգիայում բազմաթիվ մարդիկ ավելորդ քաշ ունեն: Միջին վիճակագրական բելգիացու սննդակարգի հիմքում են վաֆլին, ֆրին, գարեջուրը, շոկոլադը եւ արագ սնունդը:

4 – Չեխիա

Ավանդաբար չեխական սննդակարգը կազմված է յուղոտ մսից եւ սոուսներից, ճարպից, հացից եւ կարտոֆիլից, բլիթներից, նրբերշիկից, տապակած պանրից, խոզի մսից, ինչպես նաեւ մեծ քանակությամբ գարեջրից: Այդ պատճառով չեխերի 22%-ը տապառում է ճարպակալումից:

Չեխիայում գրեթե անհնար է բուսակեր լինել եւ հրաժարվել ալկոհոլից. միսն ու գարեջուրն էժան են եւ վաճառվում են հարյուրավոր տարբերակներով:

5 – Ղազախստան

Միջին վիճակագրական ղազախի սննդակարգը, ըստ վարկանիշի, կազմված է հիմնականում յուղոտ մսից եւ կաթնամթերքից: Երկրում արագ սնունդ շատ են օգտագործում, ավելին, արագ սննդի ցանցերը նաեւ դպրոցներ են հասել. այս խնդիրը տարածվում է պետական մակարդակով:

6 – Բելառուս

Բելառուսը կարտոֆիլի սպառման համաշխարհային առաջատարն է: Վարկանիշի հեղինակների պնդմամբ՝ այստեղ շատ են օգտագործում կարտոֆիլ, հաց, յուղոտ միս եւ կաթ: Այս երկրում ճարպակալումն շատ տարածված է, իսկ առողջ սննդակարգի կանոնների մասին տեղեկությունը բավական քիչ է:

7 – Արգենտինա

Արգենտինայում ճարպակալման եւ ավելորդ քաշի ամենաբարձր մակարդակն է ամբողջ Լատինական Ամերիկայում: Ազգային խոհանոցը հարուստ է ածխաջրերով եւ կենտրոնացած է սպիտակ հացի, պիցցայի, մակարոնեղենի, շաքարի եւ կարմիր մսի շուրջ:

8 – Թուրքմենստան

Թուրքմենստանի բնակիչների սննդակարգը կազմված է մսից, սպիտակ հացից, բրնձից՝ բանջարեղենի եւ մրգերի նվազագույն քանակությամբ: Եվ չնայած երկրի կլիման թույլ է տալիս տոննաներով ձմերուկ, նուռ, խաղող, ընկուզեղեն, լոլիկ եւ այլ բանջարեղեն աճեցնել եւ արտահանել, ըստ կայքի, թուրքմենների մեծ մասը դրանք չի ուտում:

9 – ԱՄՆ

Ամերիկացիները հայտնի են արագ սննդի հանդեպ սիրով, բայց ԱՄՆ-ն այս վարկանիշում միայն 9-րդ տեղում է: Հարկ է նկատել, սակայն, որ ԱՄՆ-ն ճարպակալման տարածվածությամբ աշխարհում առաջատար երկրներից է, եւ բնակչության միայն փոքր հատվածն է հետեւում առողջ սննդակարգի: Արագ սննդի ցանցերն են թելադրում դպրոցական սննդակարգը, իսկ քաղցր գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունները խոշորագույն հարկատուներն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է