• Latest news

Ի՞նչ պատվաստումներ են արվում Հայաստանում զորակոչիկներին

22 նոյեմբերի, 2016  16:41

Հայաստանում զինվորական ծառայության անցնելուց առաջ երիտասարդները ստանում են բոլոր պատվաստումները, որոնք կարող են պաշտպանել փակ տարածքներում դյուրությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություններից: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշեց Հայաստանի Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով՝ այժմ զորակոչիկներին պատվաստում են մենինգոկոկային եւ պնեւմոկոկային վարակների, հեպատիտ A-ի, տուլարեմիայի, դիֆտերիայի, փայտացման, ինչպես նաեւ կարմրուկի, կարմրախտի եւ պարոտիտի դեմ:

Արդեն երկու տարի է՝ այս բոլոր պատվաստումներն արվում են ոչ թե բանակ զորակոչվելուց անմիջապես առաջ, այլ նախապես, պլանային կարգով: Դա երիտասարդների օրգանիզմին հնարավորություն է ընձեռում հանգիստ պայմաններում իմունիտետ արտադրել հիվանդությունների դեմ, մյուս կողմից՝ պատվաստումից հետո հնարավոր բոլոր ռեակցիաները տանն են ի հայտ գալիս, այլ ոչ թե ծառայության վայրում: Սա, իր հերթին, թույլ է տալիս խուսափել հետագա բարդություններից: Մասնագետի խոսքով՝ ռեակցիաներ եւ բարդություններ (օրինակ՝ ջերմություն) վերջին 2 տարիներին հազվադեպ են արձանագրվում. ընդամենը մի քանի նման դեպք է գրանցվել:

Գայանե Սահակյանը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը բերվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով: Զորակոչիկներին պատվաստվող բոլոր պատվաստանյութերն արտադրված են Եվրոպայի երկրներում՝ բացառությամբ տուլարեմիայի, որն այսօր միայն Ռուսաստանում է արտադրվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել