• Latest news

Ինչ պետք է իմանալ օրալ ալերգիկ համախտանիշի մասին

22 մարտի, 2014  18:39

Մենք ուզում ենք, որ մեր երեխաներն առողջ սնունդ ուտեն, բայց որոշ մթերքներ շատ դժվար է կուլ տալ: Բժիշկ Մեննի Ալվարեսը Fox News ալիքով պատասխանում է մտահոգ ընթերցողի հարցին. «Ամեն անգամ, երբ իմ որդիները ելակ կամ խնձոր են ուտում, նրանց կոկորդը սկսում է քոր գալ: Դա այդ մթերքների համար տիպիկ ալերգիա չէ: Ուրեմն ի՞նչ կարող է լինել»:

Պոլինոզով տառապող մարդկանց դեպքում որոշ թարմ մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն եւ համեմունքներ կարող են ծակոցի կամ այրոցի ձեւով ալերգիկ ռեակցիա առաջացնել, բացատրում է բժիշկ Մեննին:

Դա այսպես կոչված՝ օրալ ալերգիայի համախտանիշ է: Առավել ծանր դեպքերում դա նույնիսկ կարող է հանգեցնել կոկորդի այտուցվածության: Այդ արձագանքն առաջացնում են մրգերի եւ բանջարեղենի բաղադրիչ հատուկ սպիտակուցները:

Օրինակ՝  ամրոսից ալերգիա ունեցողները կարող են ալերգիկ ռեակցիա ունենալ նաեւ ձմերուկի նկատմամբ: Եթե Դուք ալերգիա ունեք կեչու փոշեհատիկից, նման ռեակցիա կարող է առաջացնել խնձորը:

Նման դեպքում կան պատրաստի մրգեր եւ բանջարեղեն, բայց ալերգոլոգի հետ խորհրդակցել անհրաժեշտ է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել