• Latest news

Առաջին հաջող կեսարյան հատումը 1337 թվականին է կատարվել

29 նոյեմբերի, 2016  10:45

Առաջին հաջող կեսարյան հատումը, որից հետո ողջ են մնացել եւ՛ մայրը, եւ՛ երեխան, կատարվել է 1337 թվականին՝ Պրահայում: Այսպիսի վիրահատություններ, իհարկե, նախկինում էլ էին կատարվում, սակայն դրանք արյան մեծ կորստի, ցավի կամ վերքի վարակման պատճառով առավել հաճախ մոր մահվամբ էին ավարտում: Միջնադարում կեսարյան հատում է կատարվել նաեւ բնական ծննդաբերության ժամանակ մոր մահից հետո երեխային դուրս բերելու համար:

Չեխիայի Կառլովի համալսարանից Անտոնի Պարիզեկը պարզել է, որ 1337 թվականի փետրվարին լույս աշխարհ է եկել Վենցել I-ը՝ Լյուքսեմբուրգի դուքսը, որը ծնվել է կոմս Իոան Լյուքսեմբուրգցու եւ նրա կնոջ՝ Բեաթրիս Բուրբոնի ընտանիքում: Արխիվային փաստաթղթերի համաձայն՝ 17-ամյա Բեաթրիսի ծննդաբերությունը ծանր էր ընթանում: Ծնունդն ընդունող բժիշկները, մտածեկով, որ նա մահացել է, որոշել են պտղին դուրս բերել, որպեսզի նրան մկրտեն: Սակայն Բեաթրիսը ցավից արթնացել է:

Հետազոտողները կարծում են, որ վերապրած ցնցումը նրան պաշտպանել է արյան մեծ կորստից, ինչը եւ նրա կյանքը փրկել է: Նա վիրահատությունից հետո վերականգնվել է եւ ապրել եւս 46 տարի: Բեաթրիսը Վենցել I-ից ավել է ապրել 16 օր՝ երկուսն էլ վախճանվել են 1383 թվականի դեկտեմբերին:

Նախկինում համարվում էր, որ առաջին հաջող կեսարյան հատումը կատարվել է 1500 թվականին՝ Շվեյցարիայում: Չնայած կրոնական որոշ տեքստերում նշված է այսպիսի վիրահատությունների մասին, որոնք թվագրված են մ.թ. 2-րդ դարով, Պարիզեկը եւ մյուս հետազոտողները հոռետեսորեն են տրամադրված՝ պարզաբանելով, որ վիրահատությունների կատարման փաստագրական հաստատումներ չեն գտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել