• Latest news

Նոր ցավազրկող միջոց՝ մորֆինից 100 անգամ արդյունավետ

24 մարտի, 2014  13:41

Նոր ցավազրկող միջոց է ստեղծվել, որը մորֆինից 100 անգամ ավելի արդյունավետ է: Ավստրալացի գիտնականները Քվինսլենդի համալսարանից դեղամիջոց են մշակել, որը գոյություն ունեցող բոլոր ցավազրկողներից ուժեղ է: Ավելին՝ այդ դեղամիջոցի օգտագործումը կախվածություն չի առաջացնում, կողմնակի ազդեցություններ չունի:

Նորույթի հեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Դեւիդ Քրեյքի խոսքով՝ նոր դեղամիջոցի հիմքը կոնավորների ընտանիքի վայրի խխունջն է, որն ապրում է Ավստրալիայի մերձափնյա ջրերում:

Դրանց թույնը պարունակում է հարյուրավոր այսպես կոչված՝ կոնոտոքսիններ՝ պեպտիդներ, որոնք դժվար չէ ստեղծել լաբորատոր պայմաններում: Նոր դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է առնետների վրա, եւ այդ փորձի արդյունքները գերազանցել են գիտնականների նույնիսկ ամենահամարձակ սպասելիքները. պարզվել է՝ դեղի ցավազրկող ազդեցությունը մոտ 100 անգամ ավելի հզոր է, քան մորֆինի ազդեցությունը, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Sydney Morning Herald-ին:

Գիտնականը նշում է, որ մարդու մարսողական համակարգը կարող է քայքայել պեպտիդները, ուստի գիտնականների հաջորդ գործը կլինի այդ միացության կայուն մոդիֆիկացիա ստեղծելը, որի հիման վրա հետո հնարավոր կլինի ցավազրկող միջոցներ ստեղծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է