• Latest news

Այսօր տարածված Н5N8 թռչնի գրիպը մարդկանց համար վարակիչ չէ. մասնագետ

3 դեկտեմբերի, 2016  17:46

Մինչեւ 2014 թվականը աշխարհում տարածված էր, այսպես կոչված, թռչնի գրիպի Н5N1 ենթատեսակը, իսկ այսօր լայն տարածում է ստացել հակագենային Н5N8 բանաձեւով վիրուսը: Այս վիրուսը, սակայն, մարդկանց համար վարակիչ չէ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ինֆեկցիաների եւ առանձնապես վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով՝ թռչնի գրիպի Н5N1 ենթատեսակը կարող է թռչուններից մարդուն փոխանցվել. Հարավասիական երկրներում դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ վարակվել են հիվանդ թռչուններից, որոնց հետ աշխատել են: Այս դեպքում հիվանդության փոխանցումը կատարվում է հիմնականում կղանքա-օրալային ճանապարհով:

Սակայն այսօրվա դրությամբ ո՛չ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ո՛չ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններում չեն տնօրինում թռչուններից մարդկանց Н5N8 վիրուսի փոխանցման տվյալներ, նշեց մասնագետը: Այսպիսով, այժմ Н5N8 վիրուսը ախտահարում է հիմնականում թռչուններին: Եթե մի օր այն փոփոխության եւ մուտացիայի ենթարկվի, կարող է թռչունից մարդուն անցնել կամ մարդուց մարդուն: Սակայն մինչ օրս այդպիսի դեպքեր չեն գրանցվել:

Մասնագետի խոսքով՝ այսօր Հայաստանում գրանցված է հիմնականում գրիպի А Н3 վիրուսը: Աշխարհում այս սեզոնին խոսում են Н1-ի եւ Н3-ի ակտիվացման մասին, սակայն Հայաստանում դեռեւս ոչ մի լաբորատոր նմուշում Н1 չի հայտնաբերվել:

«Այսպիսով, Հայաստանում այսօր գործ ունենք միայն А Н3 հարուցիչի հետ»,- նշեց մասնագետը:

Հիշեցնենք, որ վերջերս «Ռոսսելխոզնադզոր»-ը նախազգուշացրել է Ռուսաստան թռչնի գրիպի վիրուս բերելու եւ երկրի տարածքում տարածվելու պոտենցիալ վտանգի մասին: Գերատեսչության տեղեկացմամբ՝ աշխարհում նկատվում է թռչնի գրիպի համաճարակային շտամի փոփոխության միտում՝ Н5N1 ենթատեսակի վիրուսի փոխարեն մեծ տարածում է ստանում Н5N8 վիրուսը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել