• Latest news

Դեղավաճառը ջրով բացում էր քաղցկեղով հիվանդների դեղերը

5 դեկտեմբերի, 2016  23:38

Գերմանիայի Բոտրոպ քաղաքում դեղավաճառին ձերբակալել են քաղցկեղով հիվանդներին դիտավորյալ վնաս հասցնելու կասկածանքով։ Նախնական վնասը գնահատվում է 2.5 մլն եվրո, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Էսսեն քաղաքի դատախազությանը։

Ձերբակալվածը, որի անունը չի հրապարակվում, իմունոթերապեւտիկ ներարկման լուծույթներ էր պատրաստում, որոնք նախատեսված են օնկոլոգիական հիվանդների համար։ 2012 թվականից նա կանոնավոր կերպով իջեցնում էր դեղամիջոցի չափաբաժինը, սակայն փաստաթղթերում եւ կտրոններում նշում էր ճիշտ չափաբաժինը՝ ավելի քիչ դեղամիջոց խառնելով, քան անհրաժեշտ էր։ Դատախազությունից հայտնում են, որ դեղավաճառի հանցավոր արարքը բացահայտվել է ներքին աղբյուրների տեղեկությունների շնորհիվ։

Դեռեւս հայտնի չէ, թե քանի հիվանդ է գնել քիչ չափաբաժնով դեղամիջոցը։ Հայտնի չէ նաեւ, թե ինչպիսին են նման թերապիայի հետւանքները։ Դատախազությունը դեռեւս պետք է պարզի դա։ Հիմա 46-ամյա դեղագործը քննչական մեկուսարանում է։

Գերմանիայի պացիենտների պաշտպանության ֆոնդը պահանջում է հետաքննել իրավիճակը։  Սխալ չափաբաժնով դեղամիջոց գնած հիվանդներին խնդրում են հնարավորինս արագ կապվել բուժող բժշկի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է