• Latest news

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է 2 տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը

6 դեկտեմբերի, 2016  13:13

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է տիպ 2 շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս հանքանյութի ավելցուկը կարող է հանգեցնել ազատ ռադիկալների արտադրման, որոնք խախտում են ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների ինսուլին արտադրելու ընդունակությունը:

Երկաթը մարդուն անհրաժեշտ կարեւորագույն միկրոտարրերից մեկն է: Այն մասնակցում է հիմնական սպիտակուցների եւ ֆերմենտների ձեւավորման գործընթացին, ինչպիսին են՝ պերոօքսիդազները, ցիտոքրոմները եւ հեմոգլոբինը: Սակայն օրգանիզմում դրա չափից ավելի մեծ պարունակությունը առողջության համար վտանգավոր է եւ գլյուկոզայի նյութափոխանակության մասնակցող պերիֆերիկ հյուսվածքներում ու օրգաններում նվազեցնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը:

Նախորդ հետազոտությունների համաձայն՝ տղամարդկանց շրջանում տիպ 2 շաքարախտի տարածվածությունը, կանանց համեմատությամբ, 61 տոկոսով բարձր է, իսկ այդ հիվանդության առաջացման հավանականությունը բարձր է 46 տոկոսով: Ֆինն գիտնականներն իրենց գիտական աշխատությամբ պարզել են այս օրինաչափության պատճառաբանությունը. տղամարդու օրգանիզմում ավելի շատ է երկաթ կուտակվում, քան կնոջ (հավանաբար պատճառն այն է, որ կանայք դաշտանի ժամանակ երկաթ շատ են կորցնում): Գիտնականների խոսքով՝ տղամարդու օրգանիզմում երկաթի պաշարի անվտանգ տիրույթը արյան շիճուկում ֆերիտինի 30-200 մկգ/լիտրն է:

Նշենք նաեւ, որ երկաթի ավելցուկային կուտակումը տիպ 2 շաքարախտի առաջացման հավանականությունը զգալիորեն մեծացնում է ժառանգական հեմոքրոմատոզով մարդկանց շրջանում (այս խանգարումը մարմնին ստիպում է սնունդից չափից ավելի շատ երկաթ կլանել եւ կուտակել):

Տիպ 2 շաքարախտի եւ դրա բարդացումների հետեւանքով կյանքի որակի նվազումը եւ մահացության թվի ավելացումը վերջին շրջանում առաջացնում է մասնագետների լուրջ անհանգստությունը: Այս ախտորոշմամբ հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի է մեծանում. գիտնականների հաշվարկներով՝ 2040 թվականին նրանց թիվը կհասնի 642 մլն մարդու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել