• Latest news

Պարտադիր բուժապահովագրության ներդրման միտք կա, բայց նախագիծ առայժմ չկա. նախարար

7 դեկտեմբերի, 2016  17:29

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցը քննարկվում է, բայց դա դեռեւս մտահղացում է, այն չի ձեւակերպվել որպես ծրագիր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «գլխավոր ապահովագրողը» պատրաստվո՞ւմ է պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել:

«Մտքեր կան, բայց առայժմ նախագիծ չկա: Մտքերը նախագիծ կդառնան մեկ-երկու տարվա ընթացքում»,- նշեց նա:

Լեւոն Ալթունյանը պարզաբանեց, որ խոսքը նախագծի մասին է, որը նման կլինի Պաշտպանության նախարարության 1000 դրամ հավաքելու նախագծին, բայց բուժապահովագրության դեպքում արդեն խոսքը ոչ թե ամսական 1000 դրամի մասին է, այլ մոտ 5000 դրամի:

Ի պատասխան հարցին՝ եթե Հայաստանում նման համակարգ ներդրվի, ի՞նչ պետք անեն այն մարդիկ, որոնք արդեն մասնավոր բժշկական ապահովագրություն ունեն, նախարարը նշեց, որ դա նման կլինի ԱՊՊԱ-ին. եթե հաճախորդը պետության սահմանած նվազագույնից ավելի շատ է վճարում, ապա դրանից բարձր գումարը կա՛մ պետք է նրան վերադարձվի, կա՛մ դրա դիմաց նրան պետք է մատուցվի ընդլայնված ծառայությունների փաթեթ:

Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանում բժշկական ծառայությունները շատ թանկ են եւ բնակչության լայն շերտերի համար մատչելի չեն, Լեւոն Ալթունյանը նշեց, որ բժշկական ծառայությունների գնագոյացման գործընթացը կապված չէ երկրի բնակչության եկամուտների մակարդակի հետ:

«Եթե մարդիկ վճարունակ չեն, դա չի նշանակում, որ գնագոյացման սկզբունքը փոխվում է. դա աշխատավարձն է, վարձավճարը, կոմունալ վճարումները, սարքավորման մաշվածությունը, եւ դա ոչ մի կերպ կապված չէ բնակչության զբաղվածության եւ եկամուտների մակարդակի հետ»,- նշեց նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել