• Latest news

Մեր նախնիները քաղցկեղով հիվանդանում էին դեռեւս 255 մլն տարի առաջ. հետազոտություն

9 դեկտեմբերի, 2016  23:49

Գորգոնոպսների (թրատամ դինոզավրեր) ատամների վրա անսովոր պալարները վկայում են այն մասին, որ մեր նախնիներն ու դրանց մոտ ազգակիցները քաղցկեղով հիվանդանում էին դեռ 255 մլն տարի առաջ, ասված է JAMA Oncology-ում լույս տեսած հոդվածում։

Սիեթլում Վաշինգթոնի համալսարանի մասնագետ Մեգան Ուիթնիի խոսքով՝ այդ բացահայտումն ինքը պատահական է արել՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են առաջացել ժամանակակից կաթնասունների ատամները, եւ արդյոք մեր մոտավոր ազգակիցների՝ այսպես կոչված սինափսիդների դիմածնոտային համակարգի հետ նմանություններ կան։

Դրա համար Ուիթնին եւ նրա գործընկերները կաթնասուններին առավել նման գորգոնոպսների մի քանի լավ պահպանված գանգ էին հավաքել եւ ուսումնասիրել նրանց ատամների կառուցվածքը եւ այն, թե ինչպես են դրանք ամրացած գանգին։

Գիտնականները բացատրում են, որ ատամները ծնոտին ամրանալու ձեւը սողուններին եւ կաթնասուններին տարբերակող հիմնական հատկանիշներից է։ Դինոզավրերի եւ ժամանակակից սողունների ատամներն անմիջականորեն սերտաճում մեն ծնոտի հետ՝ ձեւավորելով մեկ միասնություն։ Մեր ատամները ծնոտին միանում են հատուկ միակցող հյուսվածքով, որը ատամները պահում է լնդերի ներսում։

Փորձելով բացատրել, թե արդյոք թրատամ սողունները կապ ունեն մեզ կամ դինոզավրերի հետ, գիտնականները գորգոնոպսի ծնոտներից մեկը սղոցել են մանր մասերի եւ ուսումնասիրել ոսկրային հյուսվածքի յուրաքանչյուր նման «թերթ»։  Ուսումնասիրելով ատամների արմատները՝ Ուիթնին նկատել էր, որ դրանց վրա սխալ աճած ոսկրային «պղպղջակներ» կան։

Երբ գիտնականները դրանք ուսումնասիրել էին մանրադիտակի տակ, հայտնաբերել էին, որ այդ պղպջակներն իրենց կառուցվածքով մանր ատամներ են հիշեցնում, որոնք կազմված են արծնից, կակղանից եւ այլ հյուսվածքներից, որոնք հնարավոր է գտնել նորմալ ատամներում։

Ի սկզբանե հնէագետները չգիտեին, թե ինչ են իրենցից ներկայացնում նման «նանոատամները», սակայն հետո նրանք նման լուսանկարներ էին գտել, որոնք բացահայտում են այդ խորհրդավոր կառուցվածքների գաղտնիքը։ Նման գոյացությունները հաճախ առաջանում են մարդու լնդային հյուսվածքներում եւ աճում են նրա ատամների վրա, սովորաբար չի խանգարում ատամների նորմալ աշխատանքին եւ ցավի զգացողություններ չի առաջացնում։

Ամենայն հավանականությամբ, նման խնդիրներ են ունեցել նաեւ մոտ 255 մլն տարի առաջ Երկիր մոլորակի  վրա ապրած թրատամ սողունները։ Ամենայն հավանականությամբ, քաղցկեղն ու ուռուցքների այլ տեսակները եղել են մեր նախնիների բազմաբջիջ կյանքում նրանց աշխարհ գալու պահից, նշում են հոդվածի հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է