• Latest news

Էնդոսկոպիկ վիրահատություններ «Նաիրի» ԲԿ-ում. Ճողվածքների եւ ուղեղի ուռուցքների հեռացում

29 դեկտեմբերի, 2016  21:26

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են ողնաշարային ճողվածքների բուժում՝ առանց կտրվածքի եւ գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություններ՝ քթանցքից, առանց գանգահատման։

Մեր զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության եւ ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բ.գ.դ. Արման Հակոբյանը:

Ողնաշարային ճողվածքների բուժման Ձեր մեթոդն առանձնանում է իր նորարարությամբ, արդյունավետությամբ: Ներկայացրեք այն:

Մինիմալ ինվազիվ (առանց կտրվածքի) եղանակով իրականացվող վիրահատությունների շարքում տեղին է առանձնացնել միջողային աճառների ճողվածքների դեպքում էնդոսկոպիկ հեռացման մեթոդը, որն այսօր Հայաստանում իրականացվում է միայն «Նաիրի»  բժշկական կենտրոնում: Վիրահատությունը հնարավորություն է տալիս մեկ օրվա ընթացքում ապաքինել հիվանդին, ձերբազատել ցավից: Եթե համեմատենք բաց եղանակով կատարվող վիրահատությունների հետ, որոնց դեպքում պահանջվում է առնվազն մեկ շաբաթյա հոսպիտալիզացում, հաջորդիվ՝ երկարատեւ վերականգնողական բուժում, ապա էնդոսկոպիկ եղանակի կիրառումը թույլ է տալիս արագ ապաքինել հիվանդին` կրճատելով բուժման տեւողությունը մինչեւ մեկ օր: Աշխարհում կան շատ էնդոսկոպիկ եղանակներ, սակայն դրանցից առավել մրցունակ եւ արդյունավետ են տրանսֆորամինալ մուտքով, այսինքն՝ մեկ անցքից իրականացվող վիրահատությունները:

Միջողնային սկավառակների ճողվածքի բուժման էնդոսկոպիկ այս մեթոդի եւ մյուս մեթոդների տարբերությունն այն է, որ տրանսֆորամենալ հասանելիության դեպքում միայն մեկ էնդոսկոպ է օգտագործվում, որը մտցվում է 5-8 մմ անցքով: Իսկ էնդոսկոպիկ այլ մեթոդները կտրվածքով նույն բաց վիրահատություններն են, բայց էնդոսկոպի կիրառմամբ՝ ավելի մանրամասն տեսանելիություն ապահովելու համար:

Մենք աշխատում ենք միջազգային չափանիշներով եւ ոչնչով չենք զիջում արտասահմանում իրականացվող վիրահատություններին: Սերտորեն համագործակցում ենք այս ոլորտում մեծ նվաճումներ ունեցող Գերմանիայի, Շվեյցարիայի մի շարք կլինիկաների հետ: Այս մեթոդով վիրահատությունները դեռեւս Ռուսաստանում չեն իրականացվում, իսկ մեզ մոտ դա արդեն ունի մի քանի տարվա պատմություն եւ այդ պատճառով Ռուսաստանից հիվանդները գալիս ու վիրահատվում են Հայաստանում:

Գլխուղեղի վիրահատությունների էնդոսկոպիկ եղանակը եւս հաջողությամբ կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Ինչո՞վ է այն նախընտրելի:

Բացի ճողվածքների վիրահատությունից, մենք նաեւ կատարում ենք, այո՛, գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություններ. առավելությունն այն է, որ դրանք իրականացվում են առանց գանգահատման՝ քթանցքից: Այս վիրահատությունները եւս Հայաստանում իրականացվում են միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերջերս ունեցանք երկու նմանատիպ վիրահատություն: Վիրահատությունների այս տեսակի շրջանակում եւս պարբերաբար փորձի փոխանակում, համատեղ ծրագրեր ենք իրականացնում արտերկրի մեր գործընկերների հետ:

Մենք զարգացնում են մինիմալ ինվազիվ նյարդավիրաբուժության նորագույն մեթոդները, վիրահատությունները կատարվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում: Տեղին է նշել, որ իրականացնում ենք նաեւ վերտեբրոպլաստիկա, որն իրենից ներկայացնում է ոսկրային ցեմենտի ներարկում ախտահարված ողի մարմնի մեջ: Դա կատարվում է ողի մարմնի կոտրվածքների, բարորակ եւ չարորակ նորագոյացությունների դեպքում: Կոտրվածքների դեպքում այս մեթոդով բուժման տեւողությունը դարձյալ չի գերազանցում մեկ օրը:

Ձախից՝ Լեու Հենսյորգ, Բամբանգ Դարուոնո, Վլադիմիր Ռադչենկո, Էվալդաս Չեսնուլիս, Արման Հակոբյան

Ո՞ր երկրերում են զարգացած այս վիրահատությունները:

Ճողվածքահեռացման էնդոսկոպիկ եղանակն առավել զարգացած է Գերմանիայում, եւ փորձի փոխանակումն իրականացվում է գերմանացիների հետ: Սակայն նշենք, որ նման վիրահատությունների արժեքը Գերմանիայում կամ Իսրայելում անհամեմատ, մոտ տասն անգամ, շատ ավելի բարձր է, քան` Հայաստանում: Ինչ վերաբերում է գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություններին, այդ փորձը ձեռք ենք բերել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներից դեռեւս յոթ տարի առաջ: Նրանց հետ եւս մշտական կապի մեջ ենք:

Կա՞ն դեպքեր, երբ նախընտրելի է վիրահատության ավանդական, այսինքն՝ բաց եղանակով մեթոդը:

Ճողվածքահեռացման էնդոսկոպիկ մեթոդը թույլ է տալիս հեռացնել ցանկացած մեծության ու դասավորվածության ճողվածք. վերջին երկու-երեք տարում չի եղել դեպք, որ վիրահատությունը սկսենք կամ շարունակենք բաց եղանակով:

Ի՞նչ սարքավորումներ եք օգտագործում:

Բոլորը գերմանական բարձրակարգ սարքավորումներ են: Ի դեպ, մենք նախագծել եւ պատրաստել ենք նոր գործիք, որը կօգտագործվի էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ. առաջիկա օրերին Հայաստանում տեղի ունեցավ նյարդավիրաբույժների համաժողովը, որի ժամանակ մենք հանդես ենք եկել զեկույցով, ցուցադրել մեր փորձը եւ արդյունքները: Ի դեպ, մեր նախաձենությամբ ստեղծվել է §Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա¦ ՀԿ, որի բացմանը Երեւան էին ժամանել ISMISS-ի նախագահ Վլադիմիր Ռադչենկոն, անդամներ՝ Էվալդաս Չեսնուլիսը, Բամբանգ Դարուոնոն եւ Լեու Հենսյորգը: Մեր ասոցիացիայի բացման նպատակն է. ավելի սերտ կապեր հաստատել մեր արտասահմանյան գործընկերների հետ: Այցի շրջանակում հյուրերը այցելեցին «Նաիրի» բժշկական կենտրոն եւ բարձր գնահատական տվեցին թե՛ կլինիկային, թե՛ մեր աշխատանքին:

Ինչպիսի՞ն է հիվանդացության մակարդակը Ձեր ոլորտում:

Խիստ բարձր է, ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերում: Ցավոք, շատ հիվանդներ մեզ մոտ գալիս են երկարատեւ ու տառապալից բուժումներից հետո միայն: Կարծում եմ՝ մենք արդեն ունենք բավականին մեծ վստահություն, եւ մարդիկ սկսել են ավելի շատ դիմել այս մեթոդով վիրահատությունների: Շաբաթական ունենում ենք մինչեւ վեց վիրահատություն:

Հետվիրահատական շրջանը

Շատ հեշտ եւ հանգիստ: Մեկ օրից հիվանդը դուրս է գրվում եւ կարող է անցնել իր սովորական կյանքին:

Կարելի՞ է ասել, որ սա վիրահատությունների նոր սերունդ է:

Այո՛, միանշանակ, եւ շատ լավ տեմպերով զարգանում է մեր կենտրոնում:

https://erebunimed.com/arm/news.more/147

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է