• Latest news

ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակումը կանխող սարք է մշակվում

12 հունվարի, 2017  14:22

Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 140 մլն դոլար է տրամադրել սարքի մշակման համար, որը կարող է կանխել ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակումը: Intarcia Therapeutics ընկերության մշակած ոչ մեծ իմպլանտ պոմպը կարող է ժամանակի որոշակի միջակայքերով հիվանդի օրգանիզմ ներարկել անհրաժեշտ դեղերը՝ պահպանելով հակավիրուսային մշտական պաշտպանությունը:

Իմպլանտացվող պոմպը կարող է դեղերը ներարկել 6-12 ամսվա ընթացքում: Գոյություն ունի նաեւ տիպ 2 շաքարախտով հիվանդների համար նախատեսված պոմպի տարբերակ:

Հիմնադրամը ցանկանում է սարքը Արեւադարձային Աֆրիկայի երկրների շուկա հանել որքան հնարավոր է արագ, որտեղ աշխարհում ՄԻԱՎ-ով հիվանդացությունն ամենաբարձրն է եւ դեղերի ընդունման կարգավորումը ամենադժվար խնդիրն է: Դրանից բացի, դժվար է մարդկանց ստիպել դեղեր ընդունել եւ ընդհատումներ թույլ չտալ: Իսկ պոմպը ամեն ինչ կանի նրանց փոխարեն: Սակայն մինչեւ պոմպը մարդկանց իմպլանտացնելը, մշակողները պետք է դրա օգտագործման թույլտվություն ստանան:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների նախկինում իրականացրած հետազոտության համաձայն՝ հակավիրուսային դեղամիջոցները (ՄԻԱՎ-ի ստանդարտ բուժում) կարող են ուղեղի համար վտանգավոր լինել՝ դրանց ընդունումը կարող է առաջացնել մոռացկոտություն, գիտակցության խառնաշփոթ եւ վարքագծի փոփոխություններ:

Հետազոտությամբ պարզվել է, որ պրոտեազայի որոշ ինհիբիդորներ, որոնք դասվում են ՄԻԱՎ-ի դեմ առավել արդյունավետ միջոցների թվին, նպաստել են բետա-ամիլոիդային սպիտակուցի առաջացմանը, որը կապված է դեմենցիայի հետ: Դրանց ընդունման հետեւանքով բարձրացել է BACE1 ֆերմենտի մակարդակը, որը քայքայում է ամիլոիդի նախորդ սպիտակուցը:

Այս ֆերմենտի ակտիվության ճնշումը վնասվածքներից պաշտպանել է մարդու եւ կրծողների ուղեղի բջիջները: Պրոտեազայի ինհիբիդորների շարքին են պատկանում ռիտոնավիր եւ սակվինավիր դեղամիջոցները: Այս դեղերի շնորհիվ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում մահացությունը 50 տոկոսով նվազել է: Սակայն, ցավոք, դրանք բացասաբար են ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել