• Latest news

Ապագա երեխայի սեռը կարելի է որոշել բեղմնավորվելիս մոր արյան ճնշմա՞մբ

13 հունվարի, 2017  15:39

Բեղմնավորվելուց հետո երեխայի սեռը կարելի է որոշել այնպիսի պարզ միջոցով, ինչպիսին ապագա մոր արյան ճնշումն է, հայտարարել են կանադացի գիտնականները:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հղիանալուց առաջ կանանց արյան ճնշումը երեխայի սեռի որոշման եւ տղա կամ աղջիկ բեղմնավորելու համար կարեւոր գործոն է, որի մասին նախկինում տեղյակ չէինք: Այս հայտնագործությունը ընտանիքի պլանավորման նոր ուղիներ է բացում, նաեւ հետազոտելու համար, թե մարդկային հասարակություններում բնական ինչ մեխանիզմներ են կառավարում սեռերի համամասնությունները»,- նշել է Տորոնտոյի (Կանադա) համալսարանից Ռավի Ռետնակարանը:

Սողուններից շատերի՝ կոկորդիլոսների, կրիաների, մողեսների որոշ տեսակների եւ անողնաշարավոր կենդանիների սեռը որոշվում է ոչ թե կանանց եւ տղամարդկանց սեռական քրոմոսոմների համադրությամբ, այլ այն միջավայրի ջերմաստիճանով, որում նրանց ձվերը հասունանում են: Մինչեւ վերջերս այս մեխանիզմը համարվում էր երեխայի սեռի որոշման հին եւ շատ պարզունակ միջոց, սակայն այսօր ավելի մեծ թվով գիտնականներ են կարծում, որ ե՛ւ քրոմոսոմները, ե՛ւ ջերմաստիճանը միմյանց հավասար փոխարինում են:

Ռետնակարանը եւ նրա գործընկերները նկատել են, որ մարդկանց մոտ կարող է գոյություն ունենալ սեռի «միջնորդավորված» որոշման ինչ-որ ձեւ, երբ հետազոտել են Չինաստանի Լյույան քաղաքի ավելի քան 3 հազար կանանց, որոնք համաձայնվել են, որ երեխա ունենալ ծրագրելուց կարճ ժամանակ առաջ չափեն իրենց ճնշումը եւ անալիզներ հանձնեն: Հետագա ամիսներին եւ տարիներին ծնվել են 739 տղաներ եւ 672 աղջիկներ, ինչը գիտնականներին թույլ է տվել իրենց տրամադրության տակ բավարար քանակի վիճակագրություն ունենալ երեխայի սեռի որոշման կամ դրա վրա ազդող օրինաչափությունների որոնման համար:

Պարզվել է, որ արյան բարձր ճնշումը կապված է տղաների ծնունդի հետ՝ տղաներ ծննդաբերած չինուհիների զարկերակային ճնշումը միջինում կազմել է սնդիկի սյան 106 մմ, իսկ աղջիկների մայրիկների՝ 103 մմ: Գիտնականները նշել են, որ ճնշումը բավական ուժեղ է ազդում տղայի կամ աղջկա բեղմնավորման հավանականության վրա, բայց այն չի որոշում 100 տոկոսով, քանի որ կան նաեւ այլ գործոններ, որոնք հոդվածի հեղինակները դեռ չեն բացահայտել:

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչո՞ւ է ճնշումն ազդում սերմնաբջիջների եւ ձվաբջիջների վրա, սակայն ենթադրում են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արական սեռի սաղմն իր կյանքի առաջին օրերին եւ շաբաթներին ավելի շատ էներգիա եւ սնուցող նյութեր է պահանջում, իսկ արյան բարձր ճնշումը օգնում է նրանց կենսունակությանը: Արդյոք իրականում այդպես է, թե ոչ՝ Ռետնակարանը եւ նրա գործընկերները փորձում են առաջիկայում պարզել:

Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Hypertension ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է