• Latest news

Խելացի ժամացույցը կարող է մարդուն նախազգուշացնել սկսվող հիվանդության մասին

14 հունվարի, 2017  20:48

Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են «խելացի» ժամացույց, որը նախազգուշացնում է մարդուն հիվանդության մասին դրա ախտանշանների դրսեւորումից մի քանի օր առաջ։ Այս մասին գրում է PLOS Biology ամսագիրը։

Նման ժամացույց ստեղծելու մտահղացմանը գիտնական Մայքլ Սնայդերին դրդել է մարդու վիճակը վերլուծող հաղորդիչների փորձարկումը։ Նա մեկ տարի իր վրա կրել է յոթ սենսոր, որպեսզի ստուգի դրանց ճշգրտությունը, սակայն մի անգամ այդ սարքերի տվյալները փոխվել են։ Դրանց ցուցանիշներով Սնայդերը կարողացել է ախտորոշել իր հիվանդությունը, իսկ հետագա անալիզները ապացուցել են նրա իրավացիությունը։

Այդ փորձի հիման վրա Սնայդերն ու նրա գործընկերները մշակել են ժամացույց, որը կարող է ճանաչել հիվանդության առաջին նշանները։ Մոտ երկու տարի ավելի քան 40 կամավորներ կրել են ժամացույց, որը մշտապես չափում էր նրանց մարմնի ջերմաստիճանն ու զարկերակը։ Փորձի արդյուքներով պարզվել է, որ ժամացույցը նկատում է մարմնի բարձր ջերմությունն ու սրտի արագ բաբախյունը հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորումից միջինը երեք օր առաջ։ «Երբ ժամացույցը ձեր օրգանիզմի նորմալ ցուցանիշներն իմանալու համար բավականաչափ տեղեկություններ է հավաքում, այն կարողանում է ճշգրիտ հասկանալ, երբ ինչ -որ բան այն չէ։ Մենք համարում ենք, որ եթե երկու ժամվա ընթացքում ջերմաստիճանն ու զարկերակը չեն կարգավորվում, դա նշանակում է՝ դուք հիվանդացել եք»,- ասում է Սնայդերը։

Սնայդերը վստահեցնում է, որ ժամացույցը ավելի արդյունավետ է, քան բժշկի այցելելը, քանի որ այն հաշվի է առնում օրգանիզմի առանձնահատկությունները։ Հիմա նա գործընկերների հետ ծրագրում է մշակել օգտատերերին հիվանդության մասին նախազգուշացնելու ալգորիթմ։ «Կարծում եմ՝ ժամացույցը կարող է մարդուն տեղեկացնել հիվանդության մասին մինչեւ դրա սկսվելը կամ էլ հաստատել հիվանդությունը, եթե մարդն իրեն վատ է զգում։ Դա կլինի ազդանշան այն մասին, որ մարդը հիվանդանում է ու որ ավելի լավ է պառկել անկողնում, քան ասենք ընկերների հետ պարելու գնալ»,- ամփոփում է Սնայդերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել