• Latest news

Աշխարհում տարեկան 119 հազար երեխա ծնվում է պտղի ալկոհոլային ախտանիշով

17 հունվարի, 2017  13:58

Աշխարհում տարեկան մոտ 119 հազար նորածիններ տառապում են պտղի ալկոհոլային ախտանիշով: Եթե հղի կինն ալկոհոլ է օգտագործում, պտղի մոտ կարող են զարգացման տարբեր խանգարումներ առաջանալ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան: Հետազոտությունների համաձայն՝ աշխարհում կանանց մոտ 10 տոկոսը հղիության ժամանակ ալկոհոլ է օգտագործում, իսկ որոշ երկրներում նրանց թիվը կազմում է մինչեւ 45 տոկոս:

Centre for Addiction and Mental Health-ի (Կանադա) գիտանականների կարծիքով՝ երկրներ կան, որոնց կառավարությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ապագա մայրերի շրջանում ալկոհոլի օգտագործման կանխարգելման վրա. այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելառուսը եւ Իռլանդիան: Հետազոտության համաձայն՝ Եվրոպայում 2,6 անգամ ավելի շատ են խմում, քան միջինում ամբողջ մոլորակում: Ալկոհոլի օգտագործման ամենացածր մակարդակը գրանցվել է  Արեւելյան միջերկրածովյան շրջանում եւ Հարավարեւելյան Ասիայում:

Գիտական աշխատանքը ղեկավարած Սվետլանա Պոպոան նշել է, որ ոչ բոլոր խմող մայրերն են խանգարումներով երեխաներ ունենում՝ դա պատահում է 67-ից մոտ 1 դեպքում: Յուրաքանչյուր 10 հազար երեխաներից, որոնց մայրերը հղիության ժամանակ ալկոհոլ են օգտագործել, պտղի ալկոհոլային ախտանիշը ախտորոշվում է 15-ի մոտ: Բժիշկ Պոպովան ընդգծել է, որ թվերը կարող են նվազեցված լինել, քանի որ հաշվի չեն առնվել պտղի ալկոհոլային սպեկտրի խմբի մյուս հիվանդությունները:

Հիվանդությունը բնութագրվում է հոգեկան, վարքագծի եւ ուսանելու խնդիրներով, նաեւ ֆիզիկական առանձնահատկություններով՝ հիվանդությամբ տառապող երեխաներն ունեն դեմքի որոշակի կառուցվածք, հասակի եւ քաշի պակաս:

Թե հատկապես ինչն է հիվանդության վրա ազդում, առայժմ հայտնի չէ: Պարզված չէ՝ արդյոք կապ կա՞ պաթոլոգիայի առաջացման հավանականության եւ ալկոհոլի քանակի, այն օգտագործելու հաճախականության եւ ժամանակի միջեւ: Հնարավոր է, որ դերակատարում ունի նաեւ ծխելը, սթրեսը,  սխալ սնվելը, գենետիկան: Ամեն դեպքում, գիտնականները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում լիովին հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, քանի որ ալկոհոլը կարող է խախտել պտղի ցանկացած օրգանի զարգացումը, հատկապես ուժեղ է ուղեղի վրա ազդեցությունը:

Բացառված չէ, որ հոր կենսակերպը եւս կարող է ներգործել պտղի ալկոհոլային ախտանիշի առաջացման հավանականության վրա: Պատահական չէ, որ այս ախտանիշով երեխաների 75 տոկոսի հայրերը ալկոհոլամոլներ են եղել:

Սվետլանա Պոպովան եւ նրա գործընկերները ծրագրել են իրենց մշակած մոդելը կիրառել հետագա աշխատանքի ընթացքում, որպեսզի հաշվարկեն ոչ միայն այդ ախտանիշով ծնված երեխաների թիվը, այլեւ նրանց, ովքեր լույս աշխարհ են գալիս դրա հետ կապված պաթոլոգիաներով:

Մեկ տարի առաջ Կախվածության եւ հոգեկան առողջության հետազոտական կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել են, որ պտղի ալկոհոլային սպեկտրի խանգարումներին ուղեկցում են 428 տարբեր հիվանդություններ: Պտղի ալկոհոլային ախտանիշի խանգարումների ցուցակից ինչ-որ հիվանդությամբ տառապող նորածինները հաճախ տեսողության, լսողության խնդիրներ են ունեցել, իսկ ավելի ուշ նրանց մոտ առաջացել են ուշադրության պակաս, հաղորդակցվելու դժվարություններ: 2016 թվականին միայն Կանադան 1,8 մլրդ դոլար է ծախսել ախտանիշի հետեւանքները բուժելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է