• Latest news

Գլյուկոզան կարող է կրճատել ծննդաբերության տեւողությունը

25 հունվարի, 2017  22:37

Գլյուկոզան կարող է կրճատել ծննդաբերության տեւողությունը, հատկապես այն կանանց դեպքում, որոնք առաջնածին են: Այս մասին հայտնում են University of Sherbrooke-ի (Կանադա) գիտնականները:

Ծննդաբերությունը ձգձգվող է համարվում, երբ առաջնածին կանանց ծննդաբերությունը տեւում է 20 ժամից ավելի, եւ 14 ժամից ավելի այն կանանց դեպքում, որոնք նախկինում արդեն ծննդաբերել են: Դրանից բացի, այսպիսի ծննդաբերությունների ժամանակ արգանդի վզիկը ժամում 1 սմ-ից պակաս է բացվում: Չափից ավելի երկար ծննդաբերությունները կարող են վտանգավոր լինել եւ՛ մոր, եւ՛ երեխայի համար:

Հետազոտությանը մասնակցել է մոտ 200 հղի կին: Նրանց առաջին խումբը հեղուկի կորուստը վերականգնելու համար ստանդարտ աղային լուծույթ է ստացել, իսկ երկրորդը՝ գլյուկոզա-աղային լուծույթ:

Գլյուկոզա-աղային լուծույթ ստացած կանանց ծննդաբերությունը մյուս խմբի կանանց համեմատությամբ 76 րոպե պակաս է տեւել: Սակայն լուծույթի տեսակը եւ նորածինների առողջության ցուցանիշները չեն ազդել ծննդօգնության միջոցի վրա (որոշ դեպքերում ստիպված էին կեսարյան հատում կատարել կամ տարբեր օգնող գործիքներ օգտագործել):

Գիտնականների կարծիքով՝ ծննդկաններին պետք է գլյուկոզա-աղային լուծույթ տալ, քանի որ այն իսկապես կարող է ծննդաբերության տեւողությունը կրճատել, դրա հետ մեկտեղ այն նրանց առողջության համար անվտանգ է (հակացուցումների բացակայությամբ) եւ էժան է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել