• Latest news

Աուտիզմը կարող է սկսվել նախքան ծնվելը

27 մարտի, 2014  22:36

Որոշ դեպքերում աուտիզմը կարող է ի հայտ գալ նախքան ծնունդը, ասում են ամերիկյան գիտնականները։ Նրանք այդ եզրակացությանն են  եկել՝ հետազոտելով մահացած երեխաների ուղեղը: Նրանք հայտնաբերել են, որ աուտիզմով երեխաների մոտ հյուսվածքները նորմայի մեջ չեն եղել: 

Ուղեղի  չկազմավորված բջիջների կլաստերները՝ հյուսվածքի տեսքով հայտնաբերվեցին ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է սոցիալ վարքի, զգացմունքների, շփման համար. այն ամենի համար, ինչը դժվարությամբ է տրվում աուտիզմով հիվանդ երեխաներին, հաղորդում է Fox News-ը:

Աուտիզմով հիվանդ երեխաների 11-ից 10-ի մոտ հայտնաբերվեցին նման շեղումներ, իսկ առողջ երեխաներից՝ միայն մեկի մոտ: Այս երեխաների ուղեղները մահվանից հետո հանձնվել են ի շահ գիտության: Մահվան պատճառները ընդգրկում էին՝ ջրահեղձ լինելը, դժբախտ պատահարները, ասթման եւ սրտային հիվանդությունները:

Բարդ լաբորատոր ստուգումից հետո, հետազոտողները կարողացան  հաստատել, որ կլաստերային դեֆեկտները առաջանում են հղիության 2-րդ կամ 3-րդ ամսում:

Տասնամյակներ  շարունակ գիտնականները փորձել են գտնել աուտիզմի առաջացման պատճառը: Նախքան  պարզաբանելը, որ հիվանդությունը առաջանում է դեռ մոր արգանդում, գիտնականները կարծում էին, որ աուտիզմի խթանիչ գործոն է վաղաժամ ծննդաբերությունը և բեղմնավորման ընթացքում հոր տարիքը:

ԱՄՆ-ի հոգեբանական առողջության ինստիտուտի տնօրեն Թոմաս Ինսելը հայտնել է, որ հեղինակները օգտագործել են առաջավոր մեթոդներ, որպեսզի ավելի հանգամանորեն ուսումնասիրեն բջջային եւ մոլեկուլային մարկերները: Բայց հետազոտությունը հարկ է համարում բացահայտել ուղեղի  հյուսվածքը՝ աուտիզմի առաջացումը ավելի լավ հասկանալու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll