• Latest news

Աշխատավայրում երկար նստելը վտանգավոր չէ՞ առողջության համար

7 փետրվարի, 2017  22:36

Երկարատեւ նստելը կարող է այդքան վտանգավոր չլինել առողջության համար, որքան համարվում էր։ Պարզվում է, որ մեծ տարբերություն կա հեռուստացույցի առջեւ ու աշխատավայրում նստելու միջեւ։

Վերջին տարիներին բազմաթիվ հետազոտություններ վկայում են առողջության համար նստակյաց կենսակերպի հսկայական վնասի մասին։ Գիտնականները նույնիսկ վստահեցնում են, որ օրգանիզմի համար վնասակարության աստիճանով նստակյացությունը ծխելուց չի տարբերվում։ Սակայն հիմա գիտնականների մեկ այլ խումբ պարզել է, որ նստելու սովորությունը կարող է այդքան մահացու չլինել։ Պարզվում է, որ մեծ տարբերություն կա հեռուստացույցի առջեւ կամ աշխատանքային սեղանի մոտ երկար նստելու միջեւ։

Սիդնեյի համալսարանի հետազոտողները վերլուծել են միջին ու ավագ սերնդի լոնդոնցիների առողջական վիճակի մասին հետազոտության արդյունքները։ Դիտարկման սկզբի դրությամբ՝ 1998-ին, կամավորներից ոչ մեկի մոտ չի եղել շաքարախտ կամ սրտանոթային լուրջ հիվանդություններ։ Հետազոտության մասնակիցները հայտնել էին այն մասին, թե ինչքան ժամանակ են իրենք նստած անցկացնում տարբեր հանգամանքներում ՝ այդ թվում հեռուստացույց դիտելիս, աշխատավայրում, ուղեւորությունների ժամանակ  եւ այլն։

Հետո գիտնականները վերլուծել են հեազոտության բոլոր մասնակիցների առողջական վիճակի մասին գրառումները 2011-ի դրությամբ, որպեսզի բացահայտեն շաքարախտի նոր դեպքեր։ Այդ ժամանակաշրջանում գրանցվել է եղել 402 նոր դեպք, բայց հետազոտողները գրեթե ոչ մի կապ չեն հայտնաբերել նստած վիճակում այդ մարդկանց անցկացրած ժամանակի ու շաքարախտի զարգացման միջեւ։ Իսկ եթե նույնիսկ կապ եղել է, ապա միայն հեռուստացույցի առջեւ, այլ ոչ թե աշխատավայրում կամ այլ հանգամանքներում երկար ժամանակ նստելու միջեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է