• Latest news

Ինչքա՞ն կարժենա Հայաստանի բժիշկների մասնակցությունը 12-րդ կոնգրեսին Բուենոս Այրեսում

13 փետրվարի, 2017  22:41

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կկայանա հայ բժիշկների 12-րդ միջազգային կոնգրեսը։ Հայաստանցի բժիշկների համար ինչքա՞ն կարժենա մասնակցությունն այդ կոնգրեսին։ NEWS.am Medicine -ի խմբագրությունը փորձել է պարզել այս հարցը։

Կոնգրեսին մասնակցության համար անդամավճարը 350-550 դոլար է՝ կախված տվյալ բժշկի մասնագիտացումից ու աշխատանքային փորձից։ Նաեւ նախատեսված են հատուկ զեղչեր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասնակիցների համար՝ բուժքույրերը, հոգեբաններն ու այլ մասնագետները պետք է վճարեն 100 դոլար, իսկ օդոնտոլոգները , գիտությունների թեկնածուներն ու մյուս բժիշկները ՝ 270 դոլար։ Եվս 100 դոլար էլ անհրաժեշտ կլինի վճարել կոնգրեսից հետո կազմակերպվող ճաշկերույթին մասնակցելու համար։

Երեւանից Բուենոս Այրես ու հետադարձ ուղղությամբ ավիատոմսերի գները տատանվում են են 1200 դոլարից մինչեւ 2700 դոլար, եթե դրանք նախապես են ամրագրում համացանցով։ Մայիսին ավիատոմսերի գները ամենայն հավանականությամբ կաճեն։

Ինչ վերաբերում է մայիսի 31-ից հունիսի 3-ը հյուրանոցում անցկացնելուն՝ մեկ գիշերը «Հիլթոն» հյուրանոցում, որտեղ անցնելու է կոնգրեսը, դրա մասնակիցների համար կարժենա 195 դոլար (585 դոլար երեք գիշերվա համար, նախաճաշը ներառյալ)։

Իհարկե կարելի է նաեւ Բուենոս Այրեսում ավելի մատչելի հյուրանոցներ գտնել՝ մեկ գիշերը հոսթելում կամ 1-2 աստղանի հյուրանոցում արժե մոտավորապես 20 դոլար, իսկ 3 աստղանի հյուրանոցներում գները սկսվում են 71 դոլարից։

Կոնգրեսի մասնակիցները նաեւ ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն ճաշել ու ընթրել իրենց հաշվին։ Ըստ համացանցում մեր գտած տեղեկությունների` մեկ անձը ոչ թանկարժեք ռեստորանում ճաշելու համար պետք է մոտ 12 դոլար վճարի։ Իսկ երկու անձով ընթրիքը ՝ ոգելից խմիչքով, կարժենա մոտ 40 դոլար։

Այսպիսով Հայաստանից գնացող մասնակիցը ստիպված կլինի մոտ 2500-5000 դոլար ծախսել։ Հայաստանում աշխատող միջին վիճակագրական բժշկի համար դա բավականին մեծ գումար է։ Սակայն NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ԱՆ միջազգային կապերի բաժնի ղեկավար Հայկ Գրիգորյանը նշեց, որ բացառված չէ, որ որոշ հիվանդանոցներ կարող են վճարել իրենց բժիշկների մասնակցության գումարը, եթե համարեն, որ դա օգտակար կլինի նրանց որակավորումը բարձրացնելու համար։

Հիշեցնենք,որ սփյուռքահայ բժիշկների առաջին կոնգրեսը կայացել է 1976 թ Բեյրութում։ Ավելի ուշ, 1990-ին, Մոնրեալում հիմնվեց հայ բժիշկների միջազգային կոմիտեն (AMIC), որը 1992-ին Փարիզում կայացած կոնգրեսից սկսած՝ իր լուրջ ավանդն է ունեցել կոնգրեսների կազմակերպման գործում։ Կոմիտեի նախագահը այսօր Ջերի Մանուկյանն է ՝ Քալիֆորնիայից։

12-րդ Կոնգրեսի նախագահը՝ Արգենտինայում հայտնի բժիշկ, վարակաբան, Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Fidec Armenia հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը, ամբողջ աշխարհի հայ բժիշկներին ու բուժքույրերին կոչ է անում օգտվել առիթից ու այցելել Բուենոս Այրես՝ գիտելիքները լրացնելու, փորձ փոխանակելու ու Հայաստանի առողջապահության առջեւ ծառացած մարտահրավերները ու դրանց հաղթահարման ուղիները համատեղ քննարկելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է