• Latest news

Բժիշկները պատահաբար պարզել են՝ ինչպես քաղցկեղային հիվանդներին պաշտպանել անպտղությունից

14 փետրվարի, 2017  21:14

Ամերիկացի կենսաբանները պատահաբար հայտնաբերել են, որ իմունային համակարգի դեղ-խթանիչը պաշտպանում է ապագա սերմնահեղուկը քաղցկեղի ժամանակ քիմիաթերապիայի գործածման հետեւանքով ոչնչացումից։ Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Reproductive Biology and Endocrinology ամսագրում։

«Մեր փորձերի ժամանակ մենք օգտագործել ենք G-CSF մոլեկուլներ՝ օրգանիզմները ինֆեկցիաներից պաշտպանելու համար։ Անսպասելիորեն պարզվել է, որ այդ դեղորայքը նաեւ պաշտպանում է  որձերին անպտղության զարգացումից»,- հայտնել է Բրայան Գերմանը Թեքսասի համալսարանից։

Քիմիաթերապիան ու ռադիոթերապիան հաճախ են հանգեցնում տղամարդկանց մոտ անպտղության զարգացմանը, քանի որ դրանք սպանում են ոչ միայն ակտիվ կիսվող քաղցկեղային բջիջները, այլեւ տղամարդկանց ամորձիներում գտնվող ցողունային բջիջները։ Այդ պատճառով բժիշկները տղամարդկանց առաջարկում են գենետիկ նյութի նմուշները սառեցնել մինչեւ բուժում անցնելը։

Դիտելով, թե ինչ է կատարվում մկների օրգանիզմում քիմիաթերապիայից առաջ ու հետո՝ Գերմանն ու նրա գործընկերները փաստորեն պատահաբար հայտնաբերել են, թե ինչպես կարելի է խուսափել սերմնահեղուկի սառեցման անհրաժեշտությունից։ Քիմիաթերապիայի ժամանակ հիվանդներին նշանակում են G-CSF ստանդարտային դեղորայքը ՝ հատուկ հորմոն, ոըր նպաստում է մարդու կամ այլ կաթնասունների ողնուղեղում որոշակի ցողունային բջիջների աճին։ Բանն այն է, որ քիմիաթերապիան սպանում է ոչ միայն քաղցկեղը ու սեռական բջիջները, այլեւ գրանուլոցիտները ու իմունային համակարգի այլ բաղադրիչներ։

Մոտ հինգ ամիս հետեւելով մկների կյանքին, կենսաբանները զարմանքով հայտնաբերել են, որ այն մկները, որոնք քիմիաթերապիայից հետո մեծ քանակության G-CSF են ստացել, աստիճանաբար վերականգնում էին սաղմնավորման ունակությունը, ու նրանց ամորձիներում սեռական բջիջների քանակը սկսել էր աճել, հասնելով մինչվիրահատական նիշերի մոտ 10 տոկոսին։

Նման հայտնագործությունը կարող է նոր հույս տալ ամենափոքրահասակ քաղցկեղային հիվանդներին, որոնք պարզապես հնարավորություն չունեն ստանալ սերմնահեղուկի նմուշներ՝ դրանց հետագա պահպանման համար։ Այն նաեւ ավելացնում է քաղցկեղով տառապող մեծահասակ տղամարդկանց՝ սերունդը շարունակելու հնարավորությունները։

Հետագա փորձերը ցույց են տվել, որ այդ նյութը նպաստում է սերմնահեղուկի թվի աճին ու դրանց տրոհմանը նույնիսկ առողջ մկների օրգանիզմում։ Այսինքն G-CSF-ը կարելի է օգտագործել անպտղության կամ տղամարդկանց ցածր բեղունության դեմ պայքարում, այլ ոչ թե միայն քաղցկեղային հիվանդների դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել