• Latest news

Կենսաբանները նշել են կանացի շուրթերի կատարյալ համամասնությունը (ֆոտո)

19 փետրվարի, 2017  12:38

Քալիֆորնիայի համալսարանի կենսաբանները պարզել են, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են բնական համամասնությամբ խոշոր շուրթերով կանայք, որոնք զբաղեցնում են դեմքի 4.5%-ը: Այս մասին ասված է JAMA Facial Plastic Surgery ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք կարծում ենք, որ շուրթերի պլաստիկ վիրատահության դիմող կանայք պետք է պահպանեն բնական համամասնությունը: Այլ կերպ ասած՝ հսկայական վերջին շուրթը, որը տարածված է որոշ հայտնիների շրջանում, ոչ թե ավելացնում, այլ նվազեցնում են նրանց գրավչությունը»,- պատմել է Իրվինի Քալիֆորնիական համալսարանից Բրայան Վոնը:

Մարդու արտաքինը հսկայական նշանակություն ունի այն հարցում, թե ինչպես է զարգանում նրա կյանքը, ընդ որում՝ այն ազդում է ոչ միայն անձնական կյանքի, այլեւ կարիերայի եւ հասարակության մեջ դիրքի վրա ընդհանրապես: Օրինակ՝ 2011 եւ 2013 թվականներին գիտնականների երկու խմբեր բացահայտել են, որ գեղեցիկ մարդիկ միջինում ավելի բարձր IQ ունեն եւ ավելի հաճախ են հեռանկարային աշխատանքի անցնում, քան սովորական կամ տգեղ արտաքին ունեցողները:

Նման կապ կա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պարագայում, եւ շատ մարդկանց, հատկապես՝ թույլ սեռի ներկայացուցիչներին ստիպում է մտածել պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մասին: Ամենատարածվածը շուրթերը մեծացնելու գործողությունն է:

Վոնն ու նրա գործընկերները փորձել են պարզել, թե որքանով ավելի գրավիչ են կանայք դառնում նման վիրատահություններից հետո: Այս հարցի պատասխանը գտնելու համար գիտնականները մի քանի տասնյակ տղամարդկանց միեւնույն կնոջ լուսանկարներն են ցուցադրել, որոնցում նրա շուրթերը ձեւափոխված են եղել:

Համեմատելով գնահատականները, որոնք «փորձագետները» տվել են լուսանկարներին, հեղինակները հանգել են եզրակացության, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են բնական համամասնությամբ՝ շուրջ 53%-ով մեծացված շուրթերը: Նման կատարյալ շուրթերի ստորին հատվածը պետք է երկու անգամ մեծ լինի վերինից:

Գիտնականները նշում են, որ նման շուրթերը տղամարդկանց չիրականացած երազանքը չեն. դրանք կարելի է տեսնել ինչպես «բնական» տարբերակով, այնպես էլ ստանալ պլաստիկ վիրահատության արդյունքում: Առաջիկայում Վոնը գործընկերների հետ ուսումնասիրելու է, թե ինչպիսի շուրթեր են գրավում կանանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է