• Latest news

Հայաստանում պետք է ճիշտ կազմակերպել հոգեկան խանգարումներով մարդկանց ռեաբիլիտացիան․ հոգեբան

18 փետրվարի, 2017  14:56

Եթե շիզոֆրենիայով կամ էլ որեւէ այլ հոգեկան խանգարումով  հիվանդը բուժում անցնում է, բայց ռեաբիլիտացիա չի անցնում, կա վտանգ, որ երբ նա նախկին կյանքին վերադառնա ՝ նրա հիվանդությունը կկրկնվի։ Դրանից խուսափելու համար երկրում պետք է ստեղծվեն հատուկ ռեաբիլիտացիոն կենտրոններ, որտեղ նման հիվանդները կկարողանան ստանալ հոգեբանական օգնություն ու աջակցություն, որը կօգնի նրանց վերադառնալ սովորական կյանքին ու սովորել իրենց հիվանդությունը հսկողության տակ պահել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հոգեկան Լիլիթ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, զարգացած երկրներում հիմա նման միտում կա ՝ հոգեկան խանգարումներով մարդիկ պետք է հիվանդանոցներում հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն, որպեսզի չկորցնեն իրենց սոցիալական հմտությունները ու ձեռք չբերեն կախում հիվանդանոցից, նրանից, որ իրենց փոխարեն ուրիշներն են որոշում կայացնում ու հետեւում դեղեր խմելուն։

Հիվանդանոցում հնարավորինս  կարճ մնալուց հետո նման հիվանդները պետք է հատուկ ռեաբիլիտացիոն կենտրոններ տեղափոխվեն, որոնք չպետք է գտնվեն հիվանդանոցներում կամ էլ դրանց ներսում։ Իդեալական կլիներ, եթե դրանք լինեին առանձին կենտրոններ, որոնք գտնվեին համայնքում, հիվանդներին հնարավորություն տային մասնակցել հասարակական կյանքին, իրենց հասարակության կյանքի մի մասը զգալ։ Նման ռեաբիլիտացիայից հետո հիվանդների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հասարակություն ու այնտեղ գտնել իրենց տեղը։

Լիլիթ Բաղդասարյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ դեռ ԽՍՀՄ տարիներին, հոգեբուժարաններում եղել են հատուկ ատելյեներ՞՞ /կարուձեւի արտադրամասեր/ , որտեղ հիվանդները յուրատեսակ ռեաբիլիտացիա էին անցնում ու սովորում կարուձեւ։ Այդ ատելյեների թերությունն այն էր , որ դրանք այնուամենայնիվ հիվանդանոցների ներսում էին գտնվում ու մեկուսացած էին հասարակությունից։

Հայաստանում, հիշեցրեց մասնագետը, արդեն ընդունել են հոգեկան առողջության ոլորտի բարելավման ռազմավարությունը, որով նախատեսված է մինչեւ  2019 թ երկրում բացել համայնքային ռեաբիլիտացիոն կենտրոններ։

«Կցանկանայինք, որ այդ կենտրոնները ճիշտ կազմակերպվեին ու որ դրանք չլինեին հիվանդանոցներին կից կամ դրանց ներսում, չէ որ որքան երկար է մարդը մնում հիվանդանոցում, այդքան հետագայում վատ է լինելու նրա համար, ու այդքան բարդ ՝ հիվանդանոցի պատերից դուրս կյանքին հարմարվելը»,- նշեց հոգեբանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել