• Latest news

Գերակտիվությամբ ուշադրության պակասի ախտանիշը հիվանդություն են ճանաչել

20 փետրվարի, 2017  11:59

Գիտնականների միջազգային խումբը հետազոտություն է կատարել եւ պարզել, որ ՈւԴՀԱ-ի առաջացումը բժշկական պատճառներ ունի: Նախկինում կարծում էին, որ չարժե այս ախտանիշը հիվանդություն համարել:
Գիտնականները պարզել են, որ ՈւԴՀԱ-ով հիվանդների ուղեղի ծավալը միջինում ավելի փոքր է, քան այդ ախտանիշով չտառապող կամավորների ուղեղի ծավալը: Հետազոտության հեղինակների խոսքով՝ դա վկայում է, որ ՈւԴՀԱ-ն ամեն դեպքում բժշկական հիվանդություն է, այլ ոչ  թե վարքի հասարակ խանգարում, ինչպես համարում են որոշ մասնագետներ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet Psychiatry պարբերականում: Տարբերությունները հայտնաբերվել են գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով:
Tamara

ՈւԴՀԱ-ն նյարդա-հոգեկան խանգարում է, որը հանդիպում է միջինում յուրաքանչյուր 20-րդ երեխայի կամ դեռահասի մոտ: Հիվանդների գրեթե երկու երրորդի մոտ ախտանիշները պահպանվում են նաեւ հասուն տարիքում:

Հետազոտողները վերանայել են ՈւԴՀԱ-ին նվիրված նակինում կատարված բազմաթիվ աշխատանքների տվյալները: Ընտրվել է ախտանիշով տառապող 1713 եւ չտառապող 1529 հիվանդ: Մասնակիցների տարիքը կազմում էր 4-ից մինչեւ 63 տարեկան:

Հետազոտողները պարզել են, որ «ՈւԴՀԱ» ախտորոշմամբ խմբում ուղեղի ընդհանուր ծավալը եւ առանձին շրջանների, օրինակ՝ հիպոկամպի ծավալը հաստատապես ավելի փոքր էին, քան ստուգիչ խմբում: Տարբերությունն ավելի մեծ է եղել ուղեղի նշաձեւ հատվածի չափերի միջեւ, որը կապված է էմոցիաների ձեւավորման հետ:

ՈւԴՀԱ-ով երեխաների ուղեղը ավելի մեծ չափով է տարբերվում իրենց առողջ հասակակիցների ուղեղից, քան մեծահասակ հիվանդների ուղեղը առողջ մեծահասակներից: «Չնայած հետազոտությանը մասնակցած ՈւԴՀԱ-ով տառապող երեխաները կարող են ախտորոշումը հաղթահարել, մեծահասակներն այն պահպանել են, ուստի այս էֆեկտն անհնար է այդկերպ բացատրել: Հավանաբար գլխուղեղի հասունացման պրոցեսում ինչ-որ դանդաղում գոյություն ունի, որը հետագայում լրացվում է»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Նեյմեգենի Սուրբ Ռադբոդ Ուտրեխտի անվան համալսարանի աշխատակից Մարտինե Հոգմանը:

Ի դեպ, տարբեր խմբերի մասնակիցների գլխուղեղի չափերի տարբերությունները չափազանց փոքր են եղել: «Եթ հետազոտությունն այսքան մասշտաբային չլիներ, հնարավոր չէր լինի տարբերությունը հայտնաբերել»,- պարզաբանել է բժիշկ Հոգմանը: Նա հավելել է, որ գլխուղեղի կառուցվածքում նման տարբերություններ են նկատվել նաեւ հոգեկան այլ հիվանդություններով, օրինակ՝ շիզոֆրենիայով, դեպրեսիայով կամ երկբեւեռ խանգարումներով հիվանդների շրջանում:

Հետազոտության ընթացքում բժիշկ Հոգմանը եւ նրա գործընկերները որոշել են նաեւ պարզել, թե արդյոք ՈւԴՀԱ-ի բուժման համար նախատեսված դեղամիջոցներն ազդո՞ւմ են ուղեղի վրա: Մասնակիցների մի մասը գլխուղեղի սքանավորման ժամանակ հոգեխթանիչներով՝ մեթիլֆենիդատով կամ ամֆետամինով բուժում է ստացել:

Պարզվել է, որ դեղային բուժումը իսկապես ազդում է ուղեղի վրա ընդհանրապես եւ նրա առանձին հատվածների վրա: Սակայն հետազոտողներին չի հաջողվել միանշանակ որոշել՝ դեղորայքը արդյոք ուղեղը հյուծո՞ւմ է, թե՞ օգնում է վերականգնվելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել