• Latest news

Սեքսն ի հայտ է եկել վիրուսների շնորհիվ․ հետազոտություն

24 փետրվարի, 2017  22:49

Սեռական բջիջների միաձուլումը կառավարող գեները մարդու հեռավոր նախնիների բջիջներում կարող էին հայտնվել այն վիրուսների շնորհիվ, որոնք այդ գեների անալոգներն էին օգտագործում օրգանիզմ ներթափանցելու համար։ Այս մասին ասվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում։

«Բնությունը ստեղծել է սակավաթիվ միջոցներ, որոնց օգնությամբ մի բջիջը կարող է մյուսի հետ միաձուլվել։ Նման տեսակի հնագույն սպիտակուցը, որը շատ օրգանիզմներ օգտագործում են բազմացման համար, իր կառուցվածքով իդենտիկ է այն մոլեկուլին, որը դենգե ու Զիկա տենդի վիրուսներն են օգտագործում մեր բջիջներ ներթափանցելու համար»,- պատմում է Ուիլյամ Սնելը Մերիլենդի համալսարանից։

Բոլոր բազմաբջիջ օրգանիզմների ու դրանց միաբջիջ ազգակիցների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք կարողանում են կամ էլ անցյալում կարողացել են բազմանալ սեռական ճանապարհով, միավորելով բջիջները ու փոխանակելով գենետիկ նյութը։ Բազմաբջիջ օրգանիզմների դեպքում միաձուլվում են հատուկ սեռական բջիջները, իսկ միաբջիջ օրգանիզմները պարզապես միաձուլվում են ու գոյացնում բջիջների նոր գծեր, բաժանվելով երկու կամ ավելի մասերի։

Ժամանակակից էվոլյուցիոնիստների մեծ մասի կարծիքով սեքսի առաջացման պատճառը ծայրաստիճան պարզ է եղել՝ այն կենդանիներին թույլ է տվել ավելի արագ հարմարվել նոր մակաբույծների ու ինֆեկցիաների հայտնվելուն, որոնց կյանքի ցիկլը շատ ավելի կարճ է,քան բազմաբջիջ արարածներինը։Այն հարցը, թե ինչպես են մեր նախնիները ձեռք բերել այդ ունակությունը, առայսօր ուսումնասիրված չի եղել։

Սնելն ու նրա գործընկերները անսպասելիորեն գտել են այդ հանելուկի պատասխանը, ուսումնասիրելով այն սպիտակուցի կառուցվածքը, որը սերմնահեղուկն ու ձվաբջիջը օգտագործում են միմյանց միաձուլվելու համար, այն կոչվում է HAP2։ Այն կա միաբջիջ կենդանիների, որոշ ջրիմուռների ու միջատների բջիջներում, ինչը վկայում է այն մասին, որ այդ գենը եղել բոլոր էուկարիոտների ընդհանուր նախնիի մոտ։

Այդ գենը, ինչպես ցույց են տվել մալարիայի պլազմոդիաների դիտարկումները, որոշ միաբջիջ արարածներ օգտագործում են մարդու բջիջներ ներթափանցելու համար,ինչը գիտնականներին հուշել է, որ սեքսի ժամանակ բջիջների միաձուլումը չի եղել դրա սկզբնական գործառույթը։

Գիտնականները համեմատել են HAP2-ի կառուցվածքը մյուս սպիտակուցների կառուցվածքի հետ, որոնք վիրուսները ու որոշ այլ ախտածիններ օգտագործում են բջիջները վարակելու համար։ Պարզվել է, որ HAP2 –ն իր կառուցվածքով ամբողջությամբ իդենտիկ է սպիտակուց- ֆուզոգեներին, որոնք վիրուսները օգտագործում են բջիջների մեջ ներթափանցելու համար,բացառությամբ մեկ «վրիպակի» սպիտակուցի առանցքային մասում։

Երբ գիտնականները շտկել են այն, Chlamydomonas reinhardtii ջրիմուռների բջիջները, որոնց վրա նրանք փորձարկում են իրականացրել, կորցրել են սեռական ճանապարհով բազմանալու ունակությունը։ Համապատասխանաբար, կարելի է խոսել այն մասին, որ սեռական ճանապարհով բազմանալու ունակությունը վիրուսները պատահաբար են «նվիրել» մեր նախնիներին նրանց միջեւ հերթական «սպառազինումների մրցավազքի»  ժամանակ։

Սեքսի էվոլյուցիոն արմատների բացահայտումից բացի՝  այս հայտնագործությունը, Սնելի բացատրությամբ, հետարքիր է նաեւ գործնական տեսակետից։ HAP2սպիտակուցը օգտագործվում է հիվանդությունների բազմաթիվ հարուցիչների կողմից, ինչպիսիք են մալարիան, տոքսոպլազմոզը ու դրա արգելափակումը կարող է մարդու բջիջները դարձնել անխոցելի այդ մակաբույծների ներթափանցման համար։ Բացի դրանից միջատների ձվաբջիջներում այդ նույն սպիտակուցի արգելափակումը դրանց դարձնում է անպտուղ, ինչը կարելի է օգտագործել դաշտերը վնասատուներից պաշտպանելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել