• Latest news

Լիստերիոզը կարող է վիժման պատճառ դառնալ․ գիտնականներ

25 փետրվարի, 2017  15:05

Լիստերիաները բավականին տարածված բակտերիաներ են, որոնք կարող են սննդի հետ հայտնվել մարդու օրգանիզմում։ Այդ բակտերիաները զգալիորեն բարձրացնում են վիժումների վտանգը հղիության վաղ ժամկետում, նախազգուշացնում է պրոֆեսոր Թեդ Գոլոսը Վիսկոնսինի համալսարանից ։

ԲԺիշկները վաղուց գիտեին այն մասին, որ լիստերիաները վտանգավոր են հղիների համար։ Բայց մինչեւ վերջերս խոսքը միայն հղիության վերջին ամիսների մասին էր։ Իսկ հիմա հայտնի է դարձել, որ հղիները պետք է հղիության հենց առաջին օրերից զգուշանան լիստերիոզով վարակվելուց ։

Այս կապակցությամբ հղիներին խոհուրդ չի տրվում օգտագործել չպաստերիզացված կաթ ու փափուկ պանիր, հացահատիկի ծիլեր, սեխ ո ւ մսամթերք։ Այդ բոլոր մթերքները կարող են պարունակել լիստերիաներ։ Վտանգավոր է նաեւ այն, որ վարակն ինքնին երբեմն քողարկված է ընթանում, կինը չի իմանում, որ վարակված է, ու դրա համար էլ վիժումի պատճառը հասկանալի չի լինում։ 

Լիստերիաների ազդեցությունը գիտնականները ստուգել են չորս մակակաների օրինակով։ Կենդանիներից ոչ մեկը չուներ վարակի ակնհայտ նշաններ։ Բայց վարակվելուց հետո հղիությունը նրանց մոտ ընդհատվում էր։ Հյուսվածքների անալիզն էլ իր հերթին ցույց էր տվել, որ պտուղը մահացել է ինֆեկցիայի պատճառով։ Պարզվել է, որ լիստերիաները ներթափանցում են ընդերքի մեջ, սադրում բորբոքում, սպանում պտղին ու առաջացնում վիժում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել