• Latest news

Թվային ստոմատոլոգիայի կոնգրեսի զեկուցող․ Սա ավելի տպավորիչ է, քան բջջային հեռախոսները

25 փետրվարի, 2017  16:48

Թվային ստոմատոլոգիան այսօր զարգանում է շատ արագ տեմպերով ու որոշ մասնագետներ, որոնք այդքան էլ հակված չեն որեւէ նորարարություններ կիրառելուն, կարող են շատ հետ մնալ համաշխարհային միտումներից։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվացի դիմածնոտային վիրաբույժ ու ատամնաբույժ Ֆիրաս Կիկին, որը մասնակցում է Թվային ստոմատոլոգիայի հայկական ասոցացիայի կոնգրեսին, Երեւանում։

«Դա ավելի տպավորիչ է , քան բջջային հեռախոսները։ 10 տարի առաջ մենք հսկայական սարքերով էինք ման գալիս, իսկ հիմա խելացի ժամացույցներով։ Այդ տեխնոլոգիայի հետ պետք է մտերմանալ, դա է ապագան»,- ասաց նա։

Բժիշկը նշեց, որ իր զեկույցը նվիրված է իմպլանտատների օգնությամբ հիվանդների բուժման ժամանակ թվային ախտորոշման ուղեցույցին։ «Բանն այն է, որ հիվանդների բուժման պլանավորումը հիմա ասես հակառակ կողմից է իրականացվում։ Եթե մենք ուզում ենք տուն կառուցել, սկզբում հիմքն ենք փորում, հետո նոր մտածում պատերի մասին, ու վերջում էլ՝ կտուրի։ Իսկ մենք, ատամնաբույժներս, հակառակը, պլանավորում ենք , թե ինչպիսի կտուր ենք ուզում, հետո նոր կառուցում ենք տունը, ու միայն դրանից հետո ենք հասկանում, թե ինչ հիմք է մեզ պետք։ Այս հարցում մեզ օգնում է թվային ստոմատոլոգիան։ Դա վիրտուալ պլանավորում է, որը մենք առաջարկում ենք հիվանդին համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ։ Չանելով դեռ ոչ մի միջամտություն՝ մենք պարզապես խորհրդատվության մակարդակով արդեն կարող ենք նրան առաջարկել բուժման ամբողջ պլանը, ու նա կարող է տեսնել դա վիրտուալ աշխարհում։ Հիմա հիվանդների համար վիրտուալ պլանավորման բազմաթիվ մոտեցումներ կան, որոնք մատչելի ձեւով կարող են հիվանդներին բացատրել, թե ինչու է նրանց պետք այդքան իմպլանտատ, ինչու է նրանց պետք անել հենց նման ռեստավրացիա, այլ ոչ թե այլ»,- բացատրել է նա՝ հավելելով, որ դա ենթադրում է հատուկ համակարգչային ծրագրերի առկայություն ու հայ ատամնաբույժները ու իմպլանտոլոգները արդեն բավականին ակտիվ գործածում են դրանք։

Մեկ այլ հրավիրված բժիշկ Անդրեյ Ակուլովիչը՝ Սանկտ Պետերբուրգից NEWS.am Medicine –ի թղթակցին պատմել է, որ կոնգրեսում ներկայացնում է ատամների համար տարբեր սպիտակացնող նյութեր ու տարբեր ծածկույթներ։ «Սպիտակացման մեթոդները հիմա շատ արդիական են։ Ատամների համալիր բուժման գործում դա կարեւոր փուլ է, որը թույլ է տալիս ավելի գեղեցիկ ու վառ դարձնել ժպիտը։ Ես այսօր կանդրադառնամ այսօրվա դրությամբ շատ արդիական խնդիրների՝ ինչպես պայքարել ու ինչպիսի ոչ ինվազիվ մեթոդներով վերացնել սպիտակ ու շագանակագույն բծերը,- ասել է նա՝ հավելելով,-Կոնգրեսը ֆանտաստիկ է, կազմակերպիչների աշխատանքը՝ գերազանց, հայկական խոհանոցը լավագույնն է, թվային տեխնոլոգիաներն՝ ամեն ինչ են»։

Թվային ստոմատոլոգիայի հայկական ասոցացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ սա թվով արդեն երրորդ Կոնգրեսն է, որը կազմակերպում է Հայկական ասոցացիան թվային ստոմատոլոգիայի ռուսական ասոցացիայի իր գործընկերների հետ համատեղ։ Կոնգրեսի մասնակիցները կստանան 6 տեսական ՇՄԶ կրեդիտ ու մասնակցության հավաստագիր։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել