• Latest news

Մսուրն ու մանկապարտեզը երեխաների համար սթրե՞ս են

27 փետրվարի, 2017  18:28

Երեխաները, որոնք մսուրներում ու մանկապարտեզներում անցկացնում են օրական ավելի քան 8 ժամ, մեկ երրորդով ավելի շատ սթրեսի են ենթարկվում, քան տանը՝ ծնողների հետ մնացող երեխաները։ Այս մասին հայտնում են Norwegian University of Science and Technology–ի գիտնականները։

Հետազոտության ընթացքում նրանք հետեւել են 12-18 ամսական 112 երեխաների, օրվա ընթացքում չափելով թքի մեջ կորտիզոլի մակարդակը (սովորաբար այդ հորմոնի մակարդակը, որը նաեւ «սթրեսի հորմոն» են կոչում, բարձր է նոր արթնացած ժամանակ, իսկ դեպի երեկո այն նվազում է): Եվ պարզվել է, որ մսուր հաճախող երեխաների մոտ կորտիզոլի մակարդակը 32 տոկոսով բարձր էր, քան տանը մնացող երեխաների մոտ։ Մասնագետների կարծիքով կորտիզոլի խտությունն աճում է, քանի որ մսուրներում ու մանկապարտեզներում երեխաները կարոտում են ծնողներին ու բախվում են տարբեր կոնֆլիկների կոլեկտիվում։

Ավելին, մսուրներում երեխայի մոտ սթրեսի մակարդակը աճում էր միայն ցերեկվա ժամերին, իսկ նվազում էր երբ արդեն տանն էին։ Բարեբախտաբար տարիքի հետ, երբ երեխան սովորում է կարգավորել իր զգացմունքները ու ավելի շատ բան է իմանում, տնից դուրս գտնվելու պատճառով սթրես ապրելու խնդիրը այլեւս այդքան սուր չի լինում։

Սթրեսի բարձր մակարդակն այդքան փոքր հասակում, կարող է փոխել գլխուղեղի զարգացման գործընթացը, ինչի հետեւանքով երեխան դառնում է ամաչկոտ, իսկ նրա ինքնահսկողությունը թուլանում է։ Բայց կան նաեւ դրական նորություններ՝ սթրեսի բարձրացած մակարդակի որոշ բացասական հետեւանքներ հնարավոր է շտկել՝ դրա համար ծնողները պետք է ավելի հաճախ ու ավելի բովանդակալից ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է