• Latest news

Ֆիզիկական վարժություններն ինչպե՞ս եւ ինչո՞ւ են նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը

17 մարտի, 2017  13:11

Այն, որ ֆիզիկական վարժություններն օգնում են քաղցկեղից պաշտպանվելուն, հավանաբար բոլորն են լսել: Հիմա Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե սպորտն ինչպես եւ ինչու է ազդում քաղցկեղի առաջացման հավանականության վրա:

Պարզվում է՝ ֆիզիկական լավ վիճակում գտնվող մարդու օրգանիզմում ավելի լավ են մշակվում ֆիզիկական ակտիվության կողմնակի արտադրանքները: Խոսքը լակտատների մասին է (կաթնաթթվի աղեր)՝ նյութեր, որոնց հետեւանքով ծանրաբեռնվածությունից հետո մկանները սկսում են ցավել:

Հետազոտողների խոսքով՝ լակտատները կարեւոր դերակատարում ունեն քաղցկեղի առաջացման գործընթացում՝ դրանք իմունային համակարգին խանգարում են դիմակայելու քաղցկեղին եւ նպաստում են ուռուցքների տարածմանը: Ֆիզիկական ակտիվության ժամանակ մկանները էներգիա ստանալու համար գլյուկոզա են օգտագործում: Երբ օրգանիզմին թթվածինը չի բավականացնում, լակտատներ են ձեւավորվում:

Հետո լակտատները մշակվում են եւ օրգանիզմին օգուտ տալիս, օրինակ՝ օգտագործվում են որպես ուղեղի, մկանների եւ օրգանների վառելանյութ: Հետազոտողները պարզել են, որ քաղցկեղի դեպքում լակտատների մշակման համակարգում խափանում է տեղի ունենում: Մարզիկների մոտ, սակայն, նման խափանումները հազվադեպ են, քանի որ նրանց օրգանիզմը էներգիա ստանալու համար լակտատներից հաճախ է օգտվում եւ կարողանում է դրանք արդյունավետորեն եւ ճիշտ օգտագործել:

Հատկապես այս պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս սպորտով հաճախ զբաղվել՝ եթե ձեր մկանները ընտելանան ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ապա ձեր օրգանիզմում լակտատների մշակման համակարգում խափանումների առաջացման հավանականությունը զգալիորեն կնվազի, եւ դուք քաղցկեղից պաշտպանված կլինեք ավելի լավ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է