• Latest news

Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

17 մարտի, 2017  23:41

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է խողովակով արցունքի արտահոսքը: Եթե արցունքատար խողովակը խցանված է մնում, արցունքապարկը հեղուկով է լցվում, այտուցվում է եւ բորբոքվում, իսկ երբեմն ինֆեկցիա ձեռք բերում:

Արցունքատար խողովակների խցանում է հանդիպում 100 նորածնից 6-ի մոտ: Մեծահասակների մոտ արցունքատար խողովակների խցանումը հազվադեպ է պատահում եւ առաջանում է տարիքային փոփոխությունների ու վնասվածքների հետեւանքով:

Արցունքատար խողովակների խցանման առաջին ախտանշանները երեւան են գալիս արցունքահոսքի արտահայտվածության տարբեր աստիճանով: Արցունքատար խողովակների խցանումների դրսեւորումները կարող են վատանալ վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություններից հետո: Արցունքատար խողովակների խցանման պատճառը մեծահասակների շրջանում, որպես կանոն, կապված է հիմնական հիվանդության կամ վնասվածքի հետ: Օրինակ՝ այն կարող է առաջանալ արցունքատար խողովակները ծածկող հյուսվածքների հաստացման, հյուսվածքների կազմության կամ քթոսկրի կառուցվածքի խանգարման հետեւանքով կամ քթի շրջանում կատարված վիրահատությունից հետո որպես բարդություն:

Եթե վարակումը տեղի է ունենում աչքի դրենաժային համակարգում, կարող է կարմրություն կամ այտուց առաջանալ աչքերի կամ քթի շուրջը: Դրանից բացի, աչքերի անկյուններում կարող է կուտակվել դեղնավուն արտադրություն, եւ կոպերը կարող են իրար կպչել: Ծանր դեպքերում ինֆեկցիան կարող է տարածվել կոպերի եւ աչքերի շուրջը գտնվող հատվածների վրա:

Դրանից բացի, ախտանշանները կարող են ավելի նկատելի լինել քամու, ցրտի եւ արեգակի վառ լույսի ազդեցությունից հետո:

Արցունքատար խողովակների խցանման ախտորոշումը կատարվում է հիվանդության պատմության եւ ֆիզիկական զննման հիման վրա: Դրանից բացի, կարող են օգտագործվել մի քանի թեստեր արցունքի քանակը չափելու եւ հայտնաբերելու համար, թե որքանով է նորմալ աչքերից արցունքի արտահոսքը:

Հայաստանում միայն «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում է կոնտրաստային դակրիոգրաֆիա կոչվող ինովացիոն մեթոդով ճշգրիտ որոշվում արցունքատար խողովակների նեղացման տեղադրությունը եւ աստիճանը:

Բուժման մեթոդները

Եթե բուժման կոնսերվատիվ մեթոդներն արդյունավետ չեն, ապա իրականացվում է արցունքատար խողովակների ինտերվենցիոն կամ վիրաբուժական շտկում:

Զոնդավորում, որը հիմնված է արցունքատար խողովակի խցանման միջով զոնդն անցկացնելու վրա՝ այն բացելու համար: Զոնդավորումը արցունքատար խողովակի խցանում ունեցող 100 երեխայից 90-ի խողովակը հաջողությամբ բացում է: Մեծահասակների դեպքում այն պակաս արդյունավետ է:

Ինտուբացիա, որի դեպքում արցունքահոսքի մեջ սիլիկոնային խողովակ է տեղադրվում, որպեսզի քթի խոռոչ արցունքի կողմնատար ուղի ստեղծվի:

Քթի խոռոչի խորքում քթոսկրի ծակում, որպեսզի բաց ուղի ստեղծվի եւ մեծանա քթի խոռոչ մտնող ուղու անցումը:  

Գլանանոթային դակրիոցիստոպլաստիկայի դեպքում մանրաչափ անոթը, որն ամրացվում է զոնդին, օգտագործվում է արցունքատար խողովակը բացելու համար:

Էնդոսկոպիկ եւ լազերային դակրիոցիստորինոստոմիա: Այս միջամտության դեպքում նոր արցունքատար խողովակ է ստեղծվում քթի խոռոչ լուսավորող գործիքների եւ ծայրին միկրոխցիկ ունեցող ճկուն խողովակի փոխանցման օգնությամբ:

Մեծահասակների շրջանում արցունքատար խողովակի խցաման դեպքում վիրաբուժական միջամտության տեսակը կախված է խողովակի խցանման պատճառից եւ կարող է պարունակել վերեւում թվարկված տարբերակներից ցանկացածը:

Խորհրդատվության եւ ընդունելության գրանցման համար  կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարով՝ 091337229:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել