• Latest news

5 հետաքրքիր փաստ երակների վարիկոզային լայնացման մասին

21 մարտի, 2017  15:29

Երակների վարիկոզային լայնացումը շատ տարածված հիվանդություն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այսօր հնարավոր է վարիկոզի մասին զանազան տեղեկություններ գտնել, սակայն ոչ բոլորն են իրականությանը համապատասխանում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հիվանդության վերաբերյալ մի քանի հետաքրքիր եւ հավաստի փաստեր:

Փաստ 1. Կանայք վարիկոզին ավելի հաճախ են բախվում, քան տղամարդիկ

Կանայք վարիկոզին 3-4 անգամ ավելի հաճախ են բախվում, քան տղամարդիկ: Դրան մի շարք գործոններ են նպաստում. եթե կանայք այս հիվանդության նկատմամբ ժառանգական հակվածություն ունեն, հղիությունը, ավելորդ քաշը, փորկապությունը, երկար կանգնելու սովորությունը եւ այլ վնասակար սովորությունները հանգեցնում են այն բանին, որ ոտքերի երակները դադարում են կատարել իրենց գործառույթները: Անչափ վտանգավոր են նաեւ բարձրակրունկ կոշիկները:

Փաստ 2. Վարիկոզը միայն կոսմետիկ թերություն չէ

Վարիկոզը պարզապես կոսմետիկ թերություն չէ. վարիկոզի ֆոնին զգալիորեն մեծանում է արյան շրջանառության խանգարման հետ կապված մի շարք բարդությունների առաջացման հավանականությունը, հետեւաբար չարժե վարիկոզն անուշադրության մատնել:

Փաստ 3. Վտանգի գործոններ են՝ ավելորդ քաշը, փորկապությունը եւ արեւահարությունը

Ավելորդ քաշի եւ փորկապության առկայությունը զգալիորեն մեծացնում է երակների վարիկոզ լայնացման առաջացման հավանականությունը: Հետաքրքիր է, որ անոթների առողջության համար վտանգավոր է նաեւ արեւահարությունը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները նվազեցնում են երակների առաձգականությունը՝ երակներն ավելի խոցելի դարձնելով:

Փաստ 4. Երբեմն ամեն ինչի մեղավորը ժառանգականությունն է

Երբեմն վարիկոզ է առաջանում ընտանիքի գրեթե բոլոր անդամների մոտ՝ անկախ նրանց սեռից եւ տարիքից: Ավաղ, ոչ միշտ է հնարավոր այս հիվանդությունը կանխել ճիշտ կենսակերպի եւ վնասակար սովորություններից հրաժարվելու միջոցով, երբեմն ժառագականությունն է իր գործն, այնուամենայնիվ, անում: Այդուհանդերձ, մասնագետները ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց խորհուրդ են տալիս ջանալ հնարավորինս խուսափել վերեւում թվարկված վտանգի գործոններից. եթե նրանք առողջ կենսակերպ վարեն, նրանց մոտ վարիկոզի առաջացման հավանականությունն, այնուամենայնիվ, կկրճատվի:

Փաստ 5. Վարիկոզի բուժման հրաշք մազեր գոյություն չունեն

Համացանցում հրաշք մազերի մասին բազմաթիվ գովազդներ են հայտնվում, որոնց շնորհիվ վարիկոզը կարող է հաշված օրերի ընթացքում «անհետանալ»: Չարժե նման գովազդին հավատալը՝ գոյություն չունեն այնպիսի քսուքներ, որոնք կարող են վարիկոզը բուժել՝ ո՛չ մի քանի օրում, ո՛չ մի ամբողջ տարում:

Վարիկոզի դեղորայքային բուժում նույնպես չկա՝ գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են հիվանդության ընթացքը թեթեւացնել, սակայն այն բուժել անկարող են: Երակների լայնացումից կարելի է ազատվել միայն սկլերոթերապիայի եւ մի շարք վիրաբուժական մեթոդների օգնությամբ, որոնց թվին են պատկանում ստրիպինգի մեթոդով լայնացած երակի հեռացումը, էնդոլյումինալ թերապիան եւ այլ մեթոդները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել