• Latest news

Գիտնականները բացահայտել են «ծանր ոսկորի» գաղտնիքը

22 մարտի, 2017  14:22

Կանադացի բժիշկները հայտնել են, թե որն է այն երեւույթի գլխավոր պատճառը, որ որոշ մարդկանց ոսկրային հյուսվածքի ամրությունը (եւ զանգվածը) ավելի մեծ է, քան մյուսներինը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Journal of Bone and Mineral Research ամսագրում, որը սեղմ ներկայացրել է EurekAlert!-ը:

Մասնագետները պարզել են, որ օրգանիզմի բուռն զարգացման ընթացքում չափավոր եւ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը մասնակցած դեռահասների ոսկրային հյուսվածքի զանգվածը մեծահասակ վիճակում միջինում ավելի մեծ է եղել, քան մյուսներինը: Այն դեռահասների շրջանում, որոնք նստակյաց կենսակերպ են վարել, նման խիստ օրինաչափություն չի նկատվել:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ հետեւելով 309 տղաների եւ աղջիկների ֆիզիկական ակտիվությանը: Մասնագետները ծրագրում են հետագայում որոշել դեռահասների ֆիզիկական վարժությունների ինտենսիվության եւ ոսկրային համակարգի զարգացման տեմպերի միջեւ օպտիմալ հավասարակշռությունը:

Հեղինակները դեռահասներին կոչ են անում «էկրաններից հեռանալ, բազմոցին նստած չմնալ եւ շարժվել»: Գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տալիս երիտասարդ տարիքում ֆիզիկական ակտիվության կարեւորությունը՝ մեծ տարիքում ամուր ոսկրային համակարգ ունենալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել