• Latest news

Բրիտանացի գիտնականները հայտնել են տուբերկուլյոզի ախտորոշման մեջ բեկման մասին

24 մարտի, 2017  15:08

Բրիտանացի գիտնականները տուբերկուլյոզի ախտորոշման ոլորտում աննախադեպ բեկում են կատարել: Օքսֆորդի եւ Բիրմինգեմի համալսարանների հետազոտողները հայտարարել են, որ կարողացել են բուժել հիվանդության տարբեր շտամներ՝ օգտագործելով գենոմի սեքվենիրացում կոչվող պրոցեսը:

Սա նշանակում է, որ նախկինում ճիշտ դեղեր ստանալու համար անալիզների պատասխանին մի քանի ամիս սպասող հիվանդները, հիմա կարող են բուժումը սկսել արդեն մի քանի օր հետո, ինչը մեծացնում է առողջանալու հավանականությունը:

Առողջապահության նախարար Ջերեմի Հանթն արդեն հայտարարել է, որ այս հայտնագործությունը կյանքեր կփրկի:

Հայտնագործությունը կատարած գիտնականները հայտարարել են, որ գենոմի սեքվենիրացումը իրենց թույլ կտա ընդամենը մեկ շաբաթում անալիզում նույնականացնել միկրոբակտերիաների ԴՆԹ-ն:

Միկրոկենսաբան, պրոֆեսոր Գրեյս Սմիթը նշել է. «Եթե տուբերկուլյոզ ախտորոշվի, մենք կարող ենք տեղեկություն տրամադրել բակտերիաների եւ դեղերի տեսակների մասին, որոնց նկատմամբ դրանք կարող են կայուն լինել»:

Այս շաբաթ փորձագետները զգուշացրել են դեղերի նկատմամբ տուբերկուլյոզի շտամների կայունության աճի մասին, որը կարող է չեզոքացնել այս հիվանդությունն արմատախիլ անելու ջանքերը:

Նոր հետազոտության համաձայն՝ աշխարհում տուբերկուլյոզի 5 դեպքից մեկում շտամը կայուն է հիմնական դեղամիջոցներից առնվազն մեկի նկատմամբ:

«Եթե մենք կարողանանք ցուցադրել, որ ամենաարդիական տեխնոլոգիայի օգտագործումը կարող է նպաստել հիվանդության հայտնաբերման եւ բուժման ծրագրի ընտրության համար անհրաժեշտ ժամանակի կրճատմանը, մեր նպատակին՝ երկրում տուբերկուլյոզն արմատախիլ անելուն հասնելու առաջընթաց կունենանք»,- հայտարարել է Ջերեմի Հանթը:

Տուբերկուլյոզը համարվում է աշխարհում մահվան դեպքերի առաջատար ինֆեկցիոն պատճառը, որն ամեն օր 5 հազար մարդու կյանք է խլում: Հիվանդության ամենածանր բեռը բաժին է ընկնում այն համայնքներին, որոնք առանց այն էլ սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեն, ինչպիսին են ներգաղթյալները, փախստականները, էթնիկ փոքրամասնությունները, հանքափորները եւ այլ խմբերը, որոնք աշխատում եւ ապրում են մեծ վտանգի պայմաններում, ինչպես նաեւ սոցիալապես մեկուսացած կանայք, երեխաները եւ տարեց մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել