• Latest news

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիան» ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԱՆ

11 ապրիլի, 2017  23:17

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանի եւ ՀԿ անդամների այսօր կատարած հայտարարությունների կապակցությամբ հայտնում ենք, որ, ցավոք, նրանք ապատեղեկատվություններ տարածելով, հանրությանը մոլորության մեջ են գցում։  Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։

Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից օլանզապին դեղի առաջարկը ստացվել է 2016թ. դեկտեմբերի 2-ին, պատվերը տեղադրվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին, իսկ դեղը ՀՀ է բերվել 2016թ. դեկտեմբերի 27-ին:

2017թ. հունվարի 13-ի N9883-16 հայտով ԱՄՆ-ից որպես մարդասիրական օգնություն ՀՀ տարածք ներմուծված կանադական Ապոտեքս դեղագործական ընկերության արտադրության Օլանզապին 10մգ N30 դեղը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության: Դեղը համապատասխանում է ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային եւ լաբորատոր պահանջներին:

Կից ներկայացվում է ԱՄՆ-ի սննդի եւ դեղերի գործակալության գրանցված դեղերի ցանկից հատված, որտեղ երեւում է, որ Ապոտեքս կանադական ընկերության օլանզապին 10 մգ դեղը գրանցված է ԱՄՆ-ում, ինպես նաեւ Կանադայում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է