ԱՄԲ-ն չի ազդում երեխայի առողջության վրա. գիտնականներ

21 ապրիլի, 2017  14:15

Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով ծնված երեխաները առողջությամբ չեն տարբերվում այն երեխաներից, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով: Այս մասին հայտնում են Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները:

Երեխայի առողջության վրա ԱՄԲ-ի հնարավոր ազդեցության մասին խոսակցությունները շատ վաղուց են սկսվել՝ «փորձանոթային առաջին երեխաների» ծնվելուց հետո: Գիտնականներից ոմանք կարծում էին, որ ԱՄԲ-ն մեծացնում է ծննդաբերական արատների եւ առողջության հետ կապված մի շարք խնդիրների հավանականությունը: Սակայն բրիտանացի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ այս բոլոր վախերը հիմնավորված չեն, եւ արտամարմնական բեղմնավորման միջոցով երեխաների ծնունդը նրանց առողջությանը լրացուցիչ սպառնալիք չի ներկայացնում:

Հետազոտության շրջանակում գիտնականները կենտրոնացել են էպիգենետիկայի խնդիրների վրա՝ կենսաբանական մեխանիզմներ, որոնք գեներն են կարգավորում, քանի որ հենց գեներում են թաքնված որոշ քրոնիկական հիվանդությունների առաջացման պատճառները, ինչպիսին են քաղցկեղը, հոգեկան խանգարումները եւ դիաբետը:

Էպիգենետիկ ոչ մի տարբերություն չի հայտնաբերվել ԱՄԲ-ից հետո ծնված եւ այն երեխաների միջեւ, որոնք բեղմնավորվել են ավանդական եղանակով, ինչը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ ԱՄԲ-ն չի ազդում երեխայի մոտ որոշակի հիվանդությունների առաջացման հավանականության վրա:

Հետազոտողները նորածին երկվորյակների 107 զույգի պորտալարից արյան անալիզ են վերցրել՝ վերլուծելու էպիգենետիկ փոփոխությունները: Նրանցից 47-ը բեղմնավորվել էր արտամարմնական բեղմնավորման եղանակով, մյուսները՝ բնական: Անալիզով բոլոր երեխաների մոտ միատեսակ էպիգենետիկա է հայտնաբերվել, այնպես որ՝ «փորձանոթային երեխաների» առողջության համար ոչ մի լրացուցիչ վտանգ չի եղել: Ճիշտ է, գենետիկ մակարդակում որոշ աննշան փոփոխություններ հայտնաբերվել են, սակայն առայժմ հայտնի չէ՝ դրանք ընդունա՞կ են մարդու առողջության վրա ինչ-որ կերպ բացասական ազդեցություն ունենալ: Այս հարցի պատասխանը նոր հետազոտություններ է պահանջում:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: