• Latest news

Դատարանը բջջային հեռախոսն է համարել ուղեղի ուռուցքի պատճառը

21 ապրիլի, 2017  22:34

Իտալիայի Իվրեա քաղաքի դատարանը որոշել է, որ 15 տարվա ընթացքում օրական 3-4 ժամ բջջային հեռախոսով խոսելը տեղական ընկերություններց մեկի կառավարչի ուղեղում բարորակ ուռուցք է առաջացրել:

Քննելով սոցիալական ծառայությունների դեմ ներկայացրած 57-ամյա Ռոբերտո Ռոմեոյի հայցը՝ դատարանը որոշել է, որ նրան պետք է պետական նպաստ նշանակվի վնաս պատճառելու դիմաց: Ըստ որում՝ սոցծառայության փաստաբանները կարող են որոշումը բողոքարկել:

«Աշխարհում առաջին անգամ դատարանն ընդունել է բջջային հեռախոսի ոչ կոռեկտ օգտագործման եւ ուղեղի ուռուցքի միջեւ կապը»,- հայտարարել են գործարարի փաստաբաններ Ռենատո Ամբրոզիոն եւ Ստեֆանո Բերտոնեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինքը՝ Ռոմեոն հեռու է բջջային կապը դիվականացնելուց. «Ես ընտրության հնարավորություն չունեի՝ ես 15 տարի շարունակ պետք է կազմակերպեի աշխատանքային գործընթացը եւ ամբողջ ժամանակ զրուցեի գործընկերներիս հետ՝ լիներ մեքենայի մեջ, թե տանը»:

«Սակայն հավատում եմ, որ մենք պետք է բջջային հեռախոսներն օգտագործելու ձեւի մասին ավելի շատ բան իմանանք»,- հավելել է իտալացին:

Ռոբերտոյի խոսքով՝ առաջին անգամ 2010 թվականին է զգացել, որ ինչ-որ բան կարգին չէ, երբ իրեն սկսել է թվալ, թե աջ ականջը մշտապես խցանված է: «Բարեբախտաբար, ուռուցքը բարորակ էր, բայց հիմա [այդ ականջով] ոչինչ չեմ լսում, քանի որ հեռացրել են լսողական նյարդը»,- նշել է ձեռնարկատերը:

Դատարան հրավիրված բժիշկը բուժման ընթացքում Ռոմեոյի հնարավորություններին պատճառված վնասը էական է գնահատել, ինչի հետ կապված դատավորը որոշում է ընդունել Իտալիայի ազգային ապահովագրական հիմնադրամից տուժողին ամսական 500 եվրո վճարելու մասին:

Գիտնականները նշում են, որ բջջային հեռախոսների կարճատեւ օգտագործման դեպքում ուռուցքների առաջացման հավանականությունը չափազանց փոքր է, սակայն գոյություն ունի այսպիսի սարքերի մշտական օգտագործման դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել