5 հետաքրքիր փաստ մարդու ձեռքերի մասին

3 մայիսի, 2017  10:28

Շատերին թվում է, թե իրենց ձեռքերի մասին ամեն ինչ գիտեն: Իրականում կան բազմաթիվ քիչ հայտնի փաստեր, որոնց մասին, ըստ ամենայնի, նախկինում երբեք չեք լսել: NEWS.am Medicine-ի խմբարակազմը ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ձեռքերի մասին մի քանի հետաքրքիր փաստեր:

1. Մարդու ձեռքը 29 ոսկոր եւ 29 խոշոր հոդ ունի: Ձեռքի միջով են անցնում 30 զարկերակներ եւ 48 նյարդեր: Ձեռքի գործառնության համար անհրաժեշտ է 34 մկանների ու 123 ջլերի աշխատանքը: Սակայն հետաքրքիր է, որ ձեռքի մատներում մկաններ չկան՝ մենք մատները կարողանում ենք շարժել մկանային հյուսվածքների օգնությամբ, որոնք գտնվում են ափի մեջ եւ նախաբազկում: Ջլերն այս մկանները միացնում են մատներին եւ օգնում դրանք կառավարել:

2. Ամբողջ մարդկության մոտ 13 տոկոսը ձախլիկ է, իսկ մնացյալ բոլորը՝ աջլիկ: Հետաքրքիր է, որ տղամարդկանց շրջանում ձախլիկներն ավելի շատ են, քան կանանց շրջանում. տղամարդկանց 12,6 տոկոսը ձախլիկներ են, իսկ կանանց շրջանում ձախլիկ է միայն 9,9 տոկոսը: Որոշ մարդիկ միանման լավ են տնօրինում թե՛ ձախ, թե՛ աջ ձեռքերը: Նման մարդկանց անվանում են ամբիդեկստրաներ, որոնք աշխարհում շատ փոքրաթիվ են՝ բնակչության մոտ 1 տոկոսը:

3. Անալիզի համար արյունը մշտապես մատնեմատից է վերցվում, քանի որ այն, ի տարբերություն ցուցամատի, միջնամատի եւ բութի, աշխատանքին քիչ է մասնակցում, եւ մաշկը չի կոպտանում՝ այն հեշտ է ծակել, իսկ արյուն հանձնելիս ցավի զգացողություններն ավելի քիչ են: Արյուն վերցնելու նպատակով պիտանի չէ նաեւ ճկույթը: Ճկույթն ուղղակիորեն կապված է ոսկրի թաղանթների հետ, եւ եթե այն ծակեն, ինֆեկցիա անցնելու մեծ հավանականություն կա, որն արագ կտարածվի ձեռքի մեջ:

4. Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ մատնահետքեր ունի: Հավանականությունը, որ 2 մարդ միեւնույն մատի միանման հետքեր կունենան, հավասար է 1/24,000,000 հարաբերությանը:

Մատնահետքերի որակավորման հիմնավորումը մշակել է անգլիացի սըր Էդվարդ Հենրին: Նրա մշակումը ընկած է ժամանակակից համակարգի հիմքում, որն այսօր օգտագործվում է ամբողջ աշխարհում:

Նոր վերցված մատնահետքը կշռում է 0,000001 գրամ. դրա կազմի մեջ են մտնում ճարպը, աղը, սպիտակուցները եւ ջուրը, որը մաշկն է արտադրում, եւ ներկը, որն օգտագործում են մատնահետքը վերցնելու համար:

5. Ինֆեկցիաներից շատերը մարդու օրգանիզմում են թափանցում կեղտոտ ձեռքերի միջոցով. եթե մարդը ձեռքերը չի լվանում եւ դրանցով հպվում է դեմքին, շրթունքներին, աչքերին կամ քթին, վիրուսները եւ բակտերիաները կարող են հեշտությամբ օրգանիզմում հայտնվել: Չնայած, ըստ վիճակագրության, 10 մարդուց երեքն ընդհանրապես ձեռքերը օճառով չի լվանում, իսկ 10-ից մեկն օրվա ընթացքում ձեռքերը ոչ մի անգամ չի լվանում: Հետաքրքիր է, որ կանայք ձեռքերը ավելի հաճախ եւ մանրակրկիտ են լվանում, քան տղամարդիկ:

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ