• Latest news

Հայտնաբերվել է ուղեղի քաղցկեղի եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի միջեւ կապը

4 մայիսի, 2017  18:48

Պարզվել է, որ արյան մեջ եւ ուղեղի հյուսվածքներում գլյուկոզայի փոքր խտությունը վիճակագրականորեն կապված է գլիոմայի՝ նյարդային հյուսվածքի չարորակ ուռուցք, առաջացման հավանականության հետ: Այս մասին նշված է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:

«Դիաբետը եւ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը միանգամից մի քանի  օրգաններում եւ հյուսվածքներում, ինչպիսին են ուղիղ աղին, կրծքագեղձը եւ միզապարկը: Սակայն ուռուցքներն ուղեղում առավել հաճախ առաջանում են այն մարդկանց մոտ, որոնք շաքարի նորմալ մակարդակ ունեն»,- ասել է Կոլամբուսի (ԱՄՆ) Օհայոյի համալսարանից Ջուդիթ Շվարցբաումը:

Գլիոման գլխուղեղի կամ ողնուղեղի  քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է: Նրա «նախահայրը» ոչ թե նյարդային բջիջներն են, այլ գլիան: Որպես կանոն, այս տեսակի քաղցկեղն անբուժելի է:

Ներկայումս գիտնականները համաձայնության չեն գալիս այն հարցում, թե գլիոման ինչ պատճառներով է զարգանում եւ ինչն է դրան նպաստում կամ խանգարում: Գիտնականներից ոմանք այն կապում են С վիտամինի եւ այլ հակաօքսիդանտների փոքր պարունակությամբ սննդակարգի հետ, մյուսները՝ գենետիկ գործոնների եւ ցիտոմեգալովիրուսով վարակվելու:

Շվարցբաումը եւ նրա գործընկերները գլոմայի առաջացման եւս մեկ պոտենցիալ գործոն են հայտնաբերել՝ արյան մեջ շաքարի անբավարարությունը: Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով Շվեդիայի եւ Ավստրիայի մոտ մեկ միլիոն բնակիչների առողջության գրեթե 15 տարվա դիտարկումների տվյալները:

Գլիոման եւ ուղեղի քաղցկեղի այլ տեսակները բավական հազվադեպ են առաջանում՝ դիտարկումների ընթացքում այն հայտնաբերվել է ընդամենը 800 մարդու մոտ: Գիտնականները համեմատել են այս մարդկանց սննդակարգը եւ փորձել հասկանալ, թե ինչը կարող էր նպաստել քաղցկեղի առաջացմանը: Արդյունքները չափազանց հակասական էին:

Ինչպես եւ գիտնականները սպասում էին, պարզվել է, որ արյան մեջ շաքարի մեծ պարունակությունը քաղցկեղը հայտնաբերելուց անմիջապես առաջ կապված է եղել գլիոմայի առաջացման զգալի հավանականության հետ: Սակայն երբ հետազոտողները մեկ տարի առաջվա տվյալներն են դիտարկել, պատկերը կտրուկ փոխվել է. նախագծի այն մասնակիցները, որոնք շաքարի բարձր պարունակություն եւ դիաբետ են ունեցել, հետագայում գլիոմայով ավելի հազվադեպ են տառապել, քան այն շվեդները կամ ավստրիացիները, որոնց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմալ կամ ցածր է եղել:

Նման ոչ մի բան չի նկատվել քաղցկեղի մյուս տեսակների դեպքում, ինչը Շվարցբաումին եւ նրա գործընկերներին ստիպել է մտածել, թե ինչպես կարող էր նման պարադոքս առաջանալ:

Շվարցբաումի կարծիքով՝ այս տարիօրինակությունը կապված է դիաբետի գլխավոր առաջ մղող գործոնի՝ ինսուլինի աշխատանքի փոփոխությունների հետ: Գլյուկոզայի բարձր մակարդակով տառապող մարդկանց ուղեղում ինսուլինը պետք է ավելի քիչ լինի, քան առողջ մարդկանց մոտ, եւ սա կարող է դանդաղեցնել ուռուցքի աճը ու գլիոմայի առաջացման առաջին փուլերում թեթեւացնել իմունային համակարգի պայքարը դրա դեմ:

Երբ ուռուցքը ուղեղում հաջողությամբ «խրամատավորվում» է, այն սկսում է սնուցող ավելի շատ նյութեր եւ թթվածին օգտագործել, ինչը կարող է բացատրել, թե դիտարկումների քաղցկեղով արդեն հիվանդ մասնակիցների արյան մեջ ինչու է շաքարի մակարդակը բարձր եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է