• Latest news

Առայժմ ինքնուրույն չեն շնչում, բայց առողջացման են գնում. ինչպես են իրենց զգում հնգյակ երեխաները

4 մայիսի, 2017  15:01

Երեկ Երեւանում ծնված հնգյակ երեխաների վիճակը կայուն է, ճիշտ է՝ ինքնուրույն կարողանում է շնչել միայն Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում գտնվող երեխան: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին բժշկական կենտրոններից, որտեղ այժմ խնամվում են խոր անհաս ծնված հնգյակ երեխաները:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը կայուն ծանր է: Նա առայժմ չի կարողանում ինքնուրույն շնչել եւ դեռեւս միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին:

«Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանն, իր հերթին, ասաց, որ «Էրեբունի» ԲԿ-ում մնացած աղջիկն այսօր արդեն իրեն ավելի լավ է զգում, քան երեկ: Նրա վիճակը կայուն է, բացասական դինամիկա չի գրանցվում:

«Բնականաբար, այս երեխաները դեռեւս չեն կարող ինքնուրույն կաթ խմել, եւ մոր մոտ հիվանդասենյակ տանելն էլ դեռեւս վաղ է: Սակայն նրանք ընդհանուր առմամբ առողջացման են գնում, նրանց մոտ վիճակի վատթարացում չի նկատվում»,- ասաց Պողոսյանը:

Այս պահին համեմատաբար է ծանր է մի աղջկա եւ տղայի վիճակը, որոնք գտնվում են «Մուրացան» մանկական հիվանդանոցում: Հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանը հայտնեց, որ նորածինների վիճակի մեջ առանձնահատուկ փոփոխություններ չկան, սակայն սա միանգամայն սպասելի է՝ դեռեւս շատ քիչ ժամանակ է անցել: Ուրախացնողն այն է, որ նրանց մոտ վատթարացում չի նկատվում, իհարկե, դեռեւս բարելավում նույնպես չկա:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ մեկ տղա: Երեխաները ծնվել են կեսարյան հատմամբ՝ հղիության 28-րդ շաբաթում: Երեխաները կշռում են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ: Ծնունդն ընդունած «Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հայտնել է, որ իր պրակտիկայում սա հնգյակի ծնունդի առաջին դեպքն է: Մեր տեղեկություններով՝ սա հնգյակի ծնունդի առաջին դեպքն է նաեւ անկախ Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել