• Latest news

Գիտնականները հայտնաբերել են մերսման արտասովոր հատկությունը

10 մայիսի, 2017  10:31

Նորթումբրիի համալսարանի հետազոտողները Բրիտանական հոգեբանական միության ամենամյա համաժողովում զեկույց են ներկայացրել, որում նշված է, որ մերսումը կարող է լավ միջոց դառնալ զուգընկերոջ հետ մտերմանալու եւ ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Փոխադարձ մերսումն ազդում է զուգընկերներից յուրաքանչյուրի եւ ընդհանրապես նրանց հարաբերությունների վրա, եզրակացրել են գիտնականները:

Մասնագետները փորձերի շարք են անցկացրել 38 զույգերի մասնակցությամբ: Նրանք փորձարկվողներին խնդրել են շաբաթական առնվազն 2 անգամ 15 րոպե միմյանց մերսել: Մերսումը սեքսուալություն չի ներառել՝ զուգընկերներն այն կատարել են հագնված:

Մի քանի շաբաթ հետո հետազոտողները վերլուծել են փորձերի մասնակիցների էմոցիոնալ եւ ֆիզիկական վիճակի մակարդակը եւ պարզել, որ մարդիկ սկսել են իրենց ավելի հանգիստ, երջանիկ զգալ եւ իրենց հարաբերություններից գոհ լինել: Ըստ որում՝ բարելավվել է ոչ միայն նրանց հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական ինքնազգացողությունը:

«Մերսումը կարող է զույգերի հարաբերությունների բաելավման պարզ, հասանելի եւ արդյունավետ միջոց լինել: Մեր հետազոտությունից հետո 91 տոկոսը հայտարարել է, որ ուրիշներին էլ խորհուրդ կտա փոխադարձ մերսում կատարել, իսկ 74 տոկոսը շարունակել է մեկը մյուսին մերսել նաեւ նախագծի ավարտից հետո»,- ստացած արդյունքներն են ներկայացրել հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել